Եզոպոսի առակները

Սիրամարգն ու ճայակը
 
Թռչունները խորհուրդ արին, թե ո՟ւմ ընտրեն թագավոր, սիրամարգը պնդեց, որ իրեն ընտրեն, որովհետև ինքը գեղեցիկ է: Թռչուններն արդեն համաձայնվում էին, բայց ճայակն ասաց. «Իսկ եթե դու թագավոր դառնաս, և արծիվը հարձակվի մեզ վրա, ինչպե՟ս ես մեզ փրկելու»:
Այն մասին է, որ ոչ թե գեղեցկությունը, այլ ուժը պետք է զարդարի տիրակալներին:
***
Խլուրդը
 
Խլուրդը, որ մի կույր էակ է, մի անգամ մորն ասաց. «Ես սկսել եմ տեսնել»: Մայրը որոշեց ստուգել, խնկի մի հատիկ տվեց ու հարցրեց, թե դա ի՟նչ է: Խլուրդը պատասխանեց` խիճ է: Եվ մայրն ասաց. «Ձագուկս, դու ոչ միայն տեսանելիքդ չես վերականգնել, հոտոտելիքդ էլ ես կորցրել»:
Այդպես էլ պարծենկոտ, մարդիկ, մեծ- մեծ խոստումներ են տալիս, բայց փոքր բաներում խղճանում են:
***
Կապիկն ու ձկնորսները
 
Բարձր ծառին նստած կապիկը տեսավ, թե ձկնորսներն ինչպես են ցանցը ջուրը գցում, և հետևեց նրանց աշխատանքին: Իսկ երբ նրանք ցանցը ջրից դուրս քաշեցին և մի կողմի վրա նստած հաց էին ուտում, կապիկը ծառից իջավ և ուզեց ինքն էլ ձուկ որսալ: Իզուր չեն ասում, թե կապիկը աչք տալու համար մի հատ է: Նա հազիվ էր ցանցը բռնել, որ խճճվեց մեջը և ինքն իրեն ասաց. «Տեղն է ինձ. ես` ո՛ւր, ձկնորսությունն` ուր»:
Առակս ցուցանե, որ չիմացած գործին կպչելը ոչ միայն անօգուտ է, այլև կործանարար:
***
Էշը, ագռավն ու գայլը
 
Դաշտում արածում էր էշը, որի մեջքը ամբողջովին վերքերով էր պատված: Ագռավը նստեց նրա մեջքին և սկսեց կտցել: էշը զռում էր և դես ու դեն զարկվում, իսկ իշատերը հեռվում կանգնած քրքջում էր: Կողքով անցնող գայլը տեսավ և ինքն իրեն ասաց. “Մենք բախտ չունենք, հենց որ մեզ տեսնում են` վրա են տալիս, իսկ ագռավն ինչ էլ անի, միայն ծիծաղում են”:
Առակս ցուցանե, որ չար մարդիկ հեռվից հեռու երևում են:

 

Հուշեր Կոմիտասի մասին

Komitas-300x219Հրաչյա Աճառյան. Հուշեր Կոմիտասի մասին

«…Ս. Գևորգի տոնին, պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասի կողմեն այնքան անուշ երգելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան: Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսուցիչ և ուսանող աջ և ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար…
Այդ օրը հավաքված էին Հայաստ
անի շրջաններեն հազարավոր ուխտավորներ, որոնք, ավանդական սովորության համաձայն, խնջույքի սեղաններ բացած, կզվարճանային` ժողովրդական երգի ու պարի, դահուլի ու զուռնայի աղաղակներով լցնելով օդը:
Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին…
Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրված էր հայկական ձայնանիշներով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գնացինք, վրդովված էր Հայրիկը: Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա` մեղքս շատ շուտ կքավեմ` հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն ու պարերգներեն»: Եվ Խրիմյան Հայրիկի ներողամիտ հայացքին տակ` Կոմիտաս երգեց իր նոտագրած երգերեն: Այդ օրվընե վերջ, Խրիմյան Հայրիկի հրամանով` ամեն տաղավարներու, պատարագեն վերջ Կոմիտաս ազատորեն կշրջեր և կհավաքեր հայ ժողովրդի երաժշտության գանձերը»: