Օմար խայամ քառյակներ

Մենք կանք – չկանք` աշխարհը կա ու կմնա,

Եվ մեզանից հետք ու անուն էլ չի մնա,

Երբ չկայինք` աշխարհը բան չէր կորցրել,

Երբ չլինենք` նա էլի նույնը կմնա;

Մեզանից ո՞վ մեղք չի գործել այս աշխարհում, ասա,

Թե չի գործել, ո՞նց է ապրել այս աշխարհում, ասա,

Եթե դու իմ վատին վատով պատասխանես, Աստված,

Ինչումն է մեր միջև եղած տարբերությունն, ասա:

 

 

Ամեն վատ – լավ, որ մարդու էությունից է գալիս,

Ամեն խինդ – ցավ, որ մարդու բնությունից է գալիս,

Բախտի վրա մի բարդիր – քանզի անիվը բախտի,

Քեզնից հազար անգամ խեղճ ու անճար է ավելի:

 

 

 Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,

Չթողնես – առանց խնդության անցնի…

Կյանքի իմաստը` հենց ինքն է, որ կա,

— Ինչպես որ ապրես` այնպես էլ կանցնի: