Բջնիի Սուրբ Աստվածածին վանք

Բջնիի Ս. Աստվածածին վանքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Այն հիմնադրվել է 1031 թ.: Վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին` Հովհաննես Սմբատ թագավորի և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի կարգադրությամբ: Այստեղ պետք է հաստատվեր եպիսկոպոսական աթոռ:
Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև  «Մագիստրոսի ճեմարան» ՚անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել:
1209թ. Վահան իշխանը վերանորոգել է Սուրբ Աստվածածին վանքը` Բջնին Իվանե և Զաքարե իշխանների կողմից սելջուկներից ազատագրելուց հետո (1201թ.): 1211 թ. տեր Վրթանեսը վանքում կառուցել է աշխարհիկ շինություններ: 1272թ. եկեղեցու հարավային մասին կից կառուցվել է թաղածածկ մատուռ: Նրա արևմտյան պատի խորշում տեղադրվել է մի մեծ խաչքար: Վանքի տարածքում կան մեծ համբավ ունեցող վարպետների բազմաթիվ խաչքարեր:
Բջնիի Սուրբ Աստվածածին վանքի հետ կապված է մի առասպել: Ասում են, որ Բջնիի բերդը և վանքը կապված էին իրար հետ ստորգետնյա ճանապարհով, որով քառանիվ սայլերով պաշարվածներին ուտելիք և խմելիք էին հասցնում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է ստորգետնյա անցումի մի հատված, սակայն ճանապարհի գոյությունը կասկածներ է առաջացնում մասնագետների մոտ: Նրանք հակված են մտածելու, որ դա միայն գեղեցիկ առասպել է`հորինված Բջնիի բերդի պաշտպանողների սխրանքները փառաբանելու համար:

bjnu-surb-astvatsatsin-ekexeci

Ալափարսի եկեղեցիները

Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի
Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում: Կառուցվել է 9-րդ դարում, վերանորոգվել և կից կառույցներ են ավելացվել 19-րդ դարում: Խոյից Ալափարս գաղթած հայերը, ըստ ավանդության, իրենց հետ բերում են Վարդան Մամիկոնյանի  արյամբ ներկված, սրբացված երկու քար, որոնցից մեկը պահ են  տալիս Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցուն, մյուսն էլ դառնում է Սբ. Վարդան եկեղեցու հիմնաքարը։ Այստեղից էլ եկեղեցին անվանվում է Սուրբ Վարդան Զորավար:

Թուխ Մանուկ մատուռ
Թուխ Մանուկ մատուռը հեթանոսական սրբատեղի է եղել  և, գտնվելով աղբյուրի մոտ,  խորհրդանշել է ջրի պաշտամունքը։ Քրիստոնեության ընդունումից հետո դարձել է քրիստոնեական մատուռ։ Թուխ Մանուկ սրբավայրի անունն այնքան է տարածվել, որ տարեկան հազարավոր մարդիկ այցելում են մատուռ`  «մուրազատու» խաչքարը տեսնելու և իրենց մուրազին հասնելու համար։ Մատուռը գտնվում է գյուղի հյուսիս-արևելքում։ 2012 թվականին մատուռը վերանորոգվել է համագյուղացիների ջանքերով։ Յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը մեծ շուքով նշվում է Սբ. Վարդանա ուխտը:

Սուրբ ՀովհաննեսԾիրանավոր եկեղեցի
Այս  եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Եկեղեցին գտնվում է Սբ. Վարդանից քիչ հյուսիս-արևելք։ Եկեղեցին և գյուղը 9-10-րդ դարերում գտնվել են Սյունյաց իշխանների պահպանության ներքո։ Եկեղեցու պատերին կան գեղեցիկ դեպի դուրս արտահատված խաչեր։

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Մարիամ Աստվածածին եկեղեցին  կառուցվել է 1897 Մակուից գաղթած հայերի  կողմից։
2007 թվականի մայիսի 9-ին եկեղեցին վերաօծվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ: Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա երկրորդ կիրակին նշվում է Մարիամ Աստվածածնի ուխտը։

 

Մեծերը Թումանյանի մասին

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը, լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
Продолжить чтение «Մեծերը Թումանյանի մասին»