Մարտի 21-25, նախագծային շաբաթ

Հայրենագիտական նախագիծ «Սուրբ Զատիկ»
Ածիկացան:
Զատկական ծառի պատրաստում.
Ձվերի ներկում.
Զատկական խաղեր, երգեր, ձվախաղեր.
Զատիկն ընտանիքում.IMG_5568.JPG

«Կարդում ենք Թոթովենց»

11205161_1661210384102201_7270836372321704217_n

Նախագիծ « Կարդում ենք Թոթովենց» Քոլեջի սովորողների հետ
«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակի ընթերցում, քննարկում մասերով;
Հատվածներից ռադիոնյութերի պատրաստում`
«Ծնողներս»
«Գրական առաջին քայլեր»

Հայկական արհեստներ` գորգագործություն

http://www.kunstpedia.com/articles/66/2/Armenian-Rugs-Without-I

Հայկական մշակույթում կարևոր ու առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործությունը ։ Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռս շատ հին ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։
Պատմական աղբյուրներում տեղեկություններ են պահպանվում այն մասին, որ ուրարտացիներն ու հայերը Ասորեստանին, Աքեմենյան Պարսկաստանին և այլ երկրներին մատուցել են գորգեր՝ որպես տուրք:
Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը:
Միջնադարը համարվում է հայկական գորգագործության ոսկեդարը, քանի որ հենց այս ժամանակաշրջանում են սկսում ի հայտ գալ հայկական գորգի որոշակի ոճային առանձնահատկությունները։ Պահպանվել են վաղ միջնադարմյասն հայկական գորգերի փոքր պատառիկներ, որոնք գտնվել են հայկական մատյանների կազմերում՝ վերականգնման ժամանակ։ Միջնադարյան մատյաններում տեղ գտած պատկերազարդումներն ու մանրանկարները հնարավորություն են ընձեռում նաև պատկերացում կազմել, թե ինչպիսի տեսք ունեին միջնադարյան հայկական գորգերը։ Դրանց ձևերի և ոճերի մեջ հիմնականում կարելի է առանձնացնել հետևյալները՝
վիշապագորգ – սովորաբար ունենում են վիշապների, կենաց ծառի, փյունիկի պատկերներ, նաև եռանկյունաձև, ատամնավոր շեղանկյունով և հավերժության նշանով զարդանախշեր:
13-րդ դարում վիշապագորգերը սովորաբար ներկվել են որդան կարմիրով։ Միջնադարում հայերը հայտնի են եղել որպես որդան կարմիրով ներկող վարպետներ (Շահ Աբասը Ջուղայից մոտ 10 000 հայ է տեղահանել Սպահան՝ հիմնելով Նոր Ջուղան։ Նրանց մեջ շատ են եղել որդան կարմիրի վարպետներ)։
արծվագորգ – ուղեկցվում են արծիվների սիմվոլիկ պատկերներով
օձագոր – ունենում են օձի պատկերներ՝ մեջտեղում արևի սկավառակի նշաններով:

Առաջադրանք:
Ի՞նչ գիտեք հայկական գորգերի մասին:
Հայկական գորգի ծագումը, տեսակները:
Ներկայացրեք` հայկական  ի՞նչ գորգեր ունեք տանը, ինչպե՞ս են կոչվում, ի՞նչ պատմություն ունեն:
Պատրաստեք հարցազրույցներ, տեսանյութեր ընտանիքի անդամների հետ և տեղադրեք բլոգում: