Աշխարհի հայտնի հայերը.Շառլ Ազնավուր

top_charles_aznavour_topԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է:
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ…»: Այսպես է իր մասին ասել Շառլ Ազնավուրը, ով հաղթահարել է իր ճանապարհին հանդիպած ցանկացած դառնություն ու դժվարություն, հասել բարձունքների, դարձել աշխարհահռչակ ու իր երգերով գորել միլիոնավոր սրտեր: Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ: Այսօր Շառլ Ազնավուրի (Վաղինակ Ազնավուրյան) ծննդյան օրն է: 1924 թվականի հենց այս օրը Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Հայրը ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում: Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգ: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը: «Դեռ երեկ քսան տարեկան էի
Ու վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
Ու գիշերները ցերեկ դարձնում,
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում
ՈՒ հալվում է այս ժամանկի մեջ:…
Որտե՞ղ է հիմա
Ջահելությունը
Իմ քսանամյա… »
Աղբյուրը

Քայլարշավ Հրազդանի ափով Քարաշամբ գյուղի հատվածում,

d0b1d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b98
Նպատակը`քայլել և  ծանոթանալ Հրազդան-Զանգու գետի այս հատվածին, տեսնել Հրազդան և Արա գետերի խառնվելու տեղը, Հրազդանի ջրապտույտի տեսարանը, ծանոթանալ բնապահպանական խնդիրներին, իրականացնել աղբահանությանն ուղղված աշխատանք, տեսնել «Քարաշամբ» քարեդարյան և միջնադարյան   քարայր-կացարանները, Զանգվի ափին իրականացնել լուսանկարչական ֆլեշմոբ:
Մասնակիցներ` Քոլեջի սովորողներ , դասավանդողներ:
Անի Տեր-Ղազարյան «Օրը Հրազդանի հետ»
Մարինե Մկրտչան
Պայծառ Հարությունյան
Գոհար Գաբրիելյան
Մերի Խանջյան
Հրազդան, գետակդ իմ անուշիկ

Самое ценное

Oдин человек в детстве был очень дружен со стариком-соседом.
Но время шло, появился колледж и увлечения, затем работа и личная жизнь. Каждую минуту молодой мужчина был занят, и у него не было времени ни вспомнить о прошлом, ни даже побыть с близкими.
Однажды он узнал, что сосед умер — и неожиданно вспомнил: старик многому научил его, стараясь заменить мальчику погибшего отца. Ощутив свою вину, он приехал на похороны.
Вечером, после погребения, мужчина зашёл в опустевший дом покойного. Всё было так, как и много лет назад…
Вот только маленькая золотая коробочка, в которой, по словам старика, хранилась самая ценная для него вещь, исчезла со стола. Подумав, что её забрал кто-то из немногочисленных родственников, мужчина покинул дом.
Однако через две недели он получил посылку. Увидев на ней имя соседа, мужчина вздрогнул и открыл коробку.
Внутри лежала та самая золотая коробочка. В ней оказались карманные золотые часы с гравировкой: «Спасибо за время, что проводил со мной».
И он понял — самым ценным для старика было время, проведённое со своим маленьким другом. С тех пор мужчина старался как можно больше времени уделять жене и сыну.


Источник: http://pritchi.ru/id_2530

Արա լեռ և Ծաղկեվանք

3499

snapshot_2_6-5-2016_6-02_pm.png

Արայի լեռը հանգած հրաբուխ  է Արագածի հվ-արլ-ում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև:  Բարձրությունը 2577 մ է:
Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում, Երևանից 33 կմ հյուսիս:
Լեռան փեշերին են գտնվում  Նոր Երզնկան, Եղվարդը, Զորավանը, Սարալանջը, Երնջատափը, Հարթավանը, Արտաշավանը, Սաղմոսավանքը, Հովհաննավանքը, Կարբին, Մուղնին:
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա Գեղեցիկ արքայի անունով:  Խորենացին, բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը, այն համարում է իրական​ զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ  Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Իսկ թագուհին դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը  հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է  ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: «Քիթ» են անվանում  գագաթի արևմտյան մասում ցցված ժայռազանգվածը, որը կոչվում է նաև «Աքլորաքար»:
Արայի լեռան թուրքերեն անունը Գարնիյարիղ է եղել, որը նշանակում է՝ «վիրավոր փոր»։
Աքլորաքարի ժայռերի մեջ է գտնվում  քարանձավը, որն անվանում են Կույս Վարվարայի անապատը կամ Ծաղկեվանքը, որի մասին կա մի քանի ավանդապատում: Մի ավանդության համաձայն քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ: Հովիվներից իմանալով աղջկա տեղը` հայրը գտնում է նրան և միանգամից նահատակում: Մահանալուց առաջ Վառվառան անիծում է մատնիչ հովիվներին, որոնք ոչխարների հետ քար են դառնում: Դրա հետ միասին Վառվառան խնդրում է Աստծուն, որպեսզի ծաղիկ հիվանդություն ունեցողները բժշկվեն: Դրանից հետո քարայրը կոչվում է Ծաղկեվանք կամ Վառվառա կույսի քարայր:
Ըստ մի այլ  ավանդազրույցի`​ Ծաղկեվանք անվանումն առաջացել է Ծաղիկ անունով մի աղջկա անունից: Շատ դարեր առաջ մի իշխան հիանում է աղջկա գեղեցկությամբ և ցանկանում  է բռնի ուժով տիրանալ աղջկան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ`​ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում, հովվին խնդրում է թաքցնել իրեն և որևէ մեկին չհայտնել իր տեղը: Զայրացած իշխանը աղջկան փնտրելովգալիս, հասնում  է Արա լեռան փեշը: Հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը: Ծաղիկն էլ, տեսնելով, որ իշխանն իրեն ուր որ է կգտնի, բարձրանում է հսկա ժայռը և իրեն նետում ցած, այդ պահին մատնիչ հովիվն իր ոչխարներով քարանում է։ Եվ նահատակ կույսի անվամբ էլ մատուռն անվանում են Ծաղկեվանք: Մամռոտ մատուռի ներսում ինքնաբուխ մի աղբյուր կա, որտեղ կաթիլ առ կաթիլ ջուր է լցվում քարանձավի վերին մասից,  ավանդազրույցի համաձայն` աղբյուրը Ծաղիկ կույսի արցունքներից է գոյանում: Հայերը կարծում են, որ այս աղբյուրը բուժիչ հատկություններ ունի:
Ծաղկեվանքի  հետ կապված է ևս մի ավանդապատում: Ասում են, որ երբ Հռիփսիմե և Գայանե կույսերը փախչում էին արքայական զինվորներից, նրանք խնդրում են մի հովվի, որ նա ապահով ուղղություն ցույց տա: Հովիվը կատարում է խնդրանքը, սակայն ամբողջը պատմում է զինվորներին: Այդ նույն վայրկյանին հովիվն իր հոտի հետ միասին  քարանում է:
Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»: Եվ ըստ ավանդապատումի` Ծաղկամայրը,  քրիստոնյա Վարվառա կույսն է:
Քարանձավ – մատուռը դարձել է ուխտատեղի և յուրաքանչյուր տարի բարեպաշտ հավատացյալները Համաբարձման տոնին  ուխտի են գնում Ծաղկեվանք:

Больше,чем деньги

Один предприниматель был в долгах и не видел выхода. Кредиторы наседали на него. Поставщики требовали оплаты. Он сидел на скамейке в парке, опустив голову, гадая, что же может спасти компанию от банкротства.
Вдруг перед ним появился какой-то старик.
— Я вижу, что вас что-то тревожит, — сказал он.
После того как старик выслушал предпринимателя он сказал:
— Думаю, я могу вам помочь.
Он спросил у предпринимателя его имя, выписал чек и сунул его в руку, говоря:
— Возьмите эти деньги. Встретимся здесь ровно через год, и вы сможете отдать мне их в это время.
Затем он повернулся и исчез так же быстро, как и появился.
Предприниматель увидел в руке чек на сумму 500 тысяч долларов, подписанный Джоном Рокфеллером, в то время одним из самых богатых людей в мире!

«Я могу покончить со своими проблемами в одно мгновение!» — подумал он. Но вместо этого, предприниматель решил положить безналичный чек в свой сейф. Одна только мысль о его существовании давала ему силы найти способ сохранить свой бизнес.

С вернувшимся оптимизмом он заключил выгодные сделки. Ему удалось совершить несколько больших сделок. В течение нескольких месяцев он выбрался из долгов и снова стал зарабатывать деньги.

Ровно год спустя, он вернулся в парк с тем самым чеком. В уговорённое время старик опять появился. И в тот момент, когда предприниматель хотел уже вернуть чек и поделиться своей историей успеха, подбежала медсестра и схватила старика.

— Я так рада, что я поймала его! — воскликнула она. — Я надеюсь, он не беспокоил вас. Он всегда убегает из дома, и рассказывает, что он Джон Рокфеллер.

Удивляясь, предприниматель просто стоял ошеломлённый. В течение всего года он крутился и строил бизнес, покупая и продавая, убеждённый, что у него было полмиллиона долларов. Внезапно он понял, что это не деньги, реальные или воображаемые, перевернули его жизнь. Это была его новая уверенность которая дала ему силы, чтобы добиться всего того что он теперь имеет.

Источник: http://pritchi.ru/id_7023
Թարգմանությունը `Անի Տեր- Ղազարյանի

Արծաթե իմ գետակ

Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիները Քարաշամբ գյուղի հատվածում ուսումնասիրեցին Հրազդան գետը,  գետռափով 6 կիլոմետր քայլարշավի ընթացքում սովորողները ծանոթացան գետի խնդիրներին, տեսան երկու գետերի`Հրազդանի և Արայի խառնարանը, բազմադարյան քարայրները, ճանաչեցին նոր դեղաբույսեր, հնարավորինս մաքրեցին տարածքը: Սովորողները շատ ոգևորված էին քայլարշավով, սիրելի գետի տեսարաններով, անգամ չվախեցան ջրի սառնությունից և մտան գետը: