Հոկտեմբեր ամսվա նախագծեր հայրենագիտությունից

Մեր շրջապատի ծառերը և պատմություններ նրանց մասին
Ավանդապատումներ մեր վանքերի և այլ վայրերի մասին:

Նպատակը`  ծանոթանալ մեր  շրջապատի ծառերին, մեր վանքերին, նրանց մասին ժողովրդի կողմից հյուսված զրույցներին և ավանդություններին:
Խնդիրները`  զարգացնել սովորողների հետաքրքրությունները և որոնողական կարողություններն ու հմտությունները:
Ճամփորդություններ էջմիածին, Ծաղկեվանք:

 

 

 

Նար-Դոս ԹԵ Ի՛ՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՇԱՔԱՐԱՄԱՆԻՑ ԵՐԿՈՒ ԿՏՈՐ ՇԱՔԱՐ ՊԱԿԱՍԵՑ

Մի ընդարձակ ամայի բակում հետին կողմը կանգնած էր դրոգապան Յագորի հնօրյա տնակը, բաղկացած ընդամենը մի-մեծ սենյակից, որի դուռը բացվումէր ուղղակի դեպի բակը: Տնակի մի կողքին կպած էր՝ տախտակամած խոհանոցը, իսկ խոհանոցի կողքին` մի ընդարձակ ծածկոց, որի տակ Յագորըգիշերները կապում էր իր ծանրաշարժ դրոգի աժդահա ձին: Բակը փողոցից բաժանված էր տախտակի ցանկապատով, որի տակ մի անկյունում կիտված էրձիու ամիսներով հավաքված աղբը: Մինչդեռ բակի մնացած մասում մի ծեղ անգամ չէր կարելի գտնել — այնքան մաքուր էր, որովհետև Յագորի կինը — Անանը, օրը լուսանար թե չէ, ամենից առաջ ձիու աղբն էր հավաքում և բակն ավլում:

 

Продолжить чтение «Նար-Դոս ԹԵ Ի՛ՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՇԱՔԱՐԱՄԱՆԻՑ ԵՐԿՈՒ ԿՏՈՐ ՇԱՔԱՐ ՊԱԿԱՍԵՑ»

Նեղուցի վանք, Ծաղկունյաց լեռներ

Սեպտեմբերի 23-ի ճամփորդությունը` իր «Բարձունքի հաղթահարում» և «Վայրի բույսեր»  նախագծերով,  Հյուսիսային և Արևելյան դպրոցների 4-5-րդ դասարանցիների համար և հայրենագիտական էր, և ուսումնական, և ճանաչողական: Նախօրոք սովորողների հետ քննարկվեց ճամփորդության վայրը,  համացանցից և այլ աղբյուրներից, նաև իմ օգնությամբ ծանոթացան Նեղուցի վանքին, Ծաղկունյաց լեռներին, Արզական գյուղի պատմությանը: Արևի տակ ձգվող ճանապարհով սովորողները մոտ 3կմ  քայլեցին մինչև Ծաղկունյաց լեռան ստորոտը:
Սովորողները ոգևորված էին նաև «Վայրի բույսեր» նախագծով, և աշնան այս շրջանում միայն ալոճն ու մասուրն են, որ կարելի է հավաքել, և իրականացրին ալոճահավաք ու մասրահավաք:

Մասնակիցների հաշվետվությունները

Մանե Մկրտչյան
Դավիթ Եփրեմյան
Աշոտ Բաղդոյան
Արայիկ Արշակյան
Նատալի Նահապետյան
Կարինե Մամիկոնյան
Ռիմա Երեմյան

Տաթև Աթոյանի տեսաֆիլմը
Կարինե Մամիկոնյանի տեսաֆիլմը

Հատված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի զրույցից:

12592481_747889675312882_3234739586560344700_nՄեկ դարից ավել է անցել, բայց կարծես ոչինչ չի փոխվել, խնդիրները նույնն են մնացել:
Զրույցը տեղի է ունեցել 1905թ. գարնանը, Թումանյանի Թիֆլիսի բնակարանում:
— Կոմիտաս ջան, ասել կուզի՝ եկել ես, որ Թիֆլիսը գրավես քո երգերով, չէ՞: Շատ լավ ես արել: Վաղուց էր պետք:
— Այդպիսի մի չար միտք ունեմ:
Продолжить чтение «Հատված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի զրույցից:»

Կոմիտասը` բանաստեղծ

Քո երազում

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

Անմար սեր

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։

Աշուն կյանք

Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Մայրիկիս օրորը

Դեռ արգանդում՝ մայրիկս ինձ
Վարդ էր բուրում, ոռոգում.
Եվ իր հոգում այգ-արևով
Գուրգուրում ու նորոգում։
Ծնած օրեն մայր շրթներով
Սեր էր վառում օրորում,
Արև-Լուսին հոգվով-մտքով
Նկարում ու բոլորում։
Հայր զարկերով արի-արի
Խոսում էր իմ երակում,
Մայր կաթերով արյուն-արյուն
Հոսում էր ու կերակրում։
«Ես սիրում եմ՝ Հանուր-Տերը
իմ հոգումը գահավոր.
Քեզ սիրում եմ՝ Նորա Սերը
քո ծովումը ջահավոր.
Արև-արև ու անուշակ
երգ ու տաղով զարթելով,
Օրեր-օրեր փունջ մանուշակ
հյուսելով ու բարդելով,
Օրի՜կ օրին,
Իմ անուշին։

Քեզի՛ տեսնեմ, իմ հատորիկ,
կյանքիս ուղին, սիրազեղ,
Հայտ ու անհայտ դու որոնե,
Քեզի լինին իրազեկ։
Մի՛ թափառե կյանքի պարապ
անապատում դու ի զուր,
Քեզ պահապան սուրբ հավատո,
հուսո, սիրո Լույս ու Հուր։
Օրի՜կ օրին,
Իմ անուշին։

Քեզ դնում եմ խորհրդավոր,
առակավոր հույս-աշխարհ,
Ես գնում եմ, իրար գրկենք՝
վեր, փառավոր լույս-աշխարհ.
Ես գնում եմ ու թողնում եմ
երկիրն ու իր հնություն,
Աջն ու խաչը քեզ ապավեն,
Օրորդ հյուսե բնություն։
Օրի՜կ օրին՝
Իմ անուշին»…

Մենավոր

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եվ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

Հով ու ծով սեր

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

«Բարձունքի հաղթահարում» նախագիծ,

20160924_115801

Բարձունքը`
 Ծաղկունյաց լեռ կամ Ալիբեկ լեռնագագաթ:
Ժամկետը` սեպտեմբերի 18-23
Նախագծով նախատեսված ճամփորդությունը սեպտեմբերի 23-ին
Ճամփորդության երթուղին
Երևան- Արզական- Նեղուցի վանք- Ծաղկունյաց լեռ
Նպատակը և խնդիրները
Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն:
Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքի վայրի բույսերը, նրանց բուժական նշանակությունը:
Զարգացնել  բարձունք հաղթահարելու կարողությունները:
Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:
Զարգացնել ճանաչողական և տեղեկատվական նյութեր հավաքագրելու կարողություններն ու  հմտությունները:
Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ (նախապես կամ հետո) տվյալ բնակավայրի / գետեր, լճեր, սարեր,անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին / եկեղեցիներ,վանքեր, հուշարձաններ/:
Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ:
Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ,
Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները:

Մասնակիցներ`
Հյուսիսային և Արևելյան դպրոցների սովորողներ:

Ճամփորդության երթուղին
Երևան- Արզական- Նեղուցի վանք- Ծաղկունյաց լեռ

Ծաղկունյաց լեռ
Փամբակի լեռնաշղթայի միջին հատվածից հարավ-արևելյան ուղղությամբ Դևասար (2862 մ) հանգուցային գագաթով սկսում է Ծաղկունյաց լեոնաշղթան իր ամենաբարձր գագաթով` Ծաղկունյաց լեռով, (2820 մ) Աղվերանի մոտ Արքայից լեռ (2687 մ) հանգուցային գագաթով,  Ծաղկունյաց շղթայից սկսում է Թեղենյաց լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է (2851 մ)

Նեղուցի վանք, X-XI դդ.

Վանքը գտնվում է Ծաղկունյաց (որոշ աղբյուրներում նաև Ալիբեկ ) լեռան ստորոտում, Արզական գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք:
Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ գերեզմանոց: Արզականը միջին դարերում հիշատակվում է Արտավազդական անունով: Գյուղը հայտնի է իր բազմաթիվ տաք հանքային ջրի աղբյուրներով:

«Վայրի բույսեր»
նախագիծ
Նախապատրաստական աշխատանք
Աշոտ Բաղդոյան
Զոյա Զոլյան
Կիրակոսյան Մհեր
Արեն Աթայան
Լիլի Գիրագոսյան

Նախագծի արդյունք-ամփոփումը
Մասնակիցների հաշվետվությունները
Դավիթ Եփրեմյան
Աշոտ Բաղդոյան
Արայիկ Արշակյան
Նատալի Նահապետյան
Կարինե Մամիկոնյան
Ռիմա Երեմյան

«Մեր գյուղը» հայրենագիտական նախագիծ

Без названия

Նախագծի նպատակը` ճամփորդությունների միջոցով ճանաչել հայկական գյուղերը,  ծանոթանալ գյուղի մարդկանց կենցաղին, նիստուկացին, սովորություններին, խնդիրներին, կատարել բանահավաքական աշխատանք
Խնդիրներն ու ուղղությունները
Գյուղի  հիմնադրումը, անվան ծագումը;
Գյուղի սահմանները:
Գյուղին բնորոշ արհեստները;
Գյուղի սովորույթները;
Գյուղի բարբառը, մշակույթը:
Գյուղի ամենատարեցը:
Գյուղի ամենա-ամենաները;
Գյուղի ավանդական  խոհանոցը:
Գյուղի ազգային փոքրամասնությունները:
Գյուղի տարածքի վայրի բույսերը
Գյուղի ճարտարապետական կառույցները` եկեղեցիները, հուշարձանները, կամուրջները,  նրանց պատմությունը:
Արդյունքը`հարցազրույցներ գյուղի մարդականց հետ,  ռադիոհաղորդումների, ֆիլմերի, ֆոտոշարերի պատրաստում և հրապարակում  մասնակիցների բլոգներում, ֆեյսբուքյան էջերում,  ենթակայքերում: