Չառլի Չապլին

Մեծանուն դերասան  Չարլի Չապլինը մի անգամ տուն  վերադառնալիս գրպանում հայտնաբերեց մի ոսկյա  ժամացույց. անհանգստացած մտածում էր Չապլինը, թե ինչպես, ինչ հանգամանքներում  է հայտնվել այդ չափազանց թանկարժեք ժամացույցն իր գրպանում: Չգտնելով պատասխան՝  նա առավոտյան տարավ թանկարժեք գտածոն ոստիկանություն: Հաջորդ օրը փոստատարը մի անանուն նամակ բերեց, որն էլ բացատրություն տվեց այդ առեղծվածին:

Продолжить чтение «Չառլի Չապլին»

Արցախյան կատակներ(շուլուղներ)

Թամադէն քէփը վար քյուքանում ա. յէր ա կէնում, թա.
-Էս ստըքանավըն էլ խըմըլական ում մուժսկօյ պօլին կենացը, քանի վար առանց տըրանց կընանէքյը կարալ չըն յօլա քյինան, առանց տըղամարթ կընէգյը, հունցը ծյուկունը առանց ճյուր:
-Մի մաշված-մաքրված կընէգյ ա յէր կէնում, թա.
Դյուզ չըս ասում, հատէ յէրէսուն տարէ յա, յէս առանց ճյուր, իսկի վէջըս էլ չի:
Թամադան ասում ա.
-Ա քուր, յէս սիլյօթկան չում ասում է՜, յէս սըվեժի ծյուկունըն ում ասում:

Մին մարթ Ռուսաստանա զանգ ա տամ կընգանը ասում.
-Հունց ը՞ք, հունց չը՞ք, խօխէքը հունց ը՞ն, մէր կատուն հունց ա՞:
-Կատուն ստակալ ա,-ասում ա կընէգը:
-Վաաա, պա տի պէնը գիրթումը կասի՞ն, լըհա ըսիր` էնա կըտրումը նստած լի: Պա իմ մար հունց ա՞:
-Էն ա կըտրումը նստած:

ԷՇ-ԷՇ ԽՕՍԵԼԸ
Էրկու էշ ծըմակավը քյինըմ ըն, մինը ասըմ ա.
-Էշ ախպէր, էս աշխարքըս հիբ ա դյուզօթուն ընգըլական, մէր սյասը ասլանէն սյասան պէցյուր, մունք դըրանա բօյավ, պիցյըրվէննը, մունք դըրանա ըշխըդէվուր, ամմա ինքյըն ա ծըմակէն թաքավէրը:
Էտ դյարումըտ ասլանը ըռըչնէրան տյուս ա կյամ, թա.
-Հը՞, ա ախմախնէր, էտ հինչ ը՞ք քըսի-փըսի անում:
Էշէրը լյուզվա կըտրվում ըն, չօքում, մին թահրավ կըմկըմամ.
-Հէչ, թաքավէրըն ապրած կէնա, լիհա ինդի էշ-էշ խուսէլավ քինյամ ընք լի:

ԾԷՆԸՏ ԿԸՏՐԱԾ
Մըհէտ մի շուլուղչի մարտակէրտցի մարթ քյինամ ա, վար մազէրը կըտրէ: Էս դալլաքըն էլ սիրում ար գօրծէն վախտը յէրք ասէ: Էս մարթը նըստում ա դալլաքէն ռաչին: Դալլաքը հըրցընում ա.
— Մազէրըտ հունց կըտրէ՞մ:
Էտ մարթըն ասում ա.
— Ծէնըտ կըտրած

Մահմուդ Բադաուի «Օձը»

Երբ անցա շեյխ Աբդ ալ-Ալիմ Բաքրի կողքով, նա նստած էր լոտուսի ծառի տակ՝ գյուղի երկաթգծի մոտ, իսկ նրա շուրջը մի քանի գյուղացիներ էին: Նա նստած էր ջրի պոմպի մոտ և ինձ կանչեց իր մոտ՝ սուրճ խմելու ու իր հետ հաշվարկ անելու:
Այդ օրը անտանելի շոգ էր, իսկ ես ծարավ էի ու հոգնել էի վազվզոցից և ուրախությամբ քայլեցի նրա կողմը՝ հովին նստելու: Մոտս առավոտվա ամսագիրն էր, որն առել էի Իբն Հուսեյն կայարանից: Շեյխ Աբդ ալ-Ալիմը վերցրեց այն՝ կարդալու նորությունները, ու սկսեց ինձ հարցեր տալ բամբակի շուկայի բացման մասին, գյուղերում խմելու ջրի մատակարարումից,  գյուղացիներին օգնելուց ու աջակցելուց, ովքեր կառուցում էին արևելքում իր երկաթգիծը:

Продолжить чтение «Մահմուդ Բադաուի «Օձը»»

Карандаш

Прежде чем положить карандаш в коробку, карандашный мастер отложил его в сторону. — Есть пять вещей, которые ты должен знать, — сказал он карандашу, — прежде чем я отправлю тебя в мир. Всегда помни о них и никогда не забывай, и тогда ты станешь лучшим карандашом, которым только можешь быть. Первое: ты сможешь сделать много великих вещей, но лишь в том случае, если ты позволишь Кому-то держать тебя в Своей руке. Второе: ты будешь переживать болезненное обтачивание время от времени, но это будет необходимым, чтобы стать лучшим карандашом. Третье: ты будешь способен исправлять ошибки, которые ты совершаешь. Четвертое: твоя наиболее важная часть будет всегда находиться внутри тебя. И пятое: на какой бы поверхности тебя не использовали, ты всегда должен оставить свой след. Независимо от твоего состояния, ты должен продолжать писать. Карандаш понял и пообещал помнить об этом. Он был помещен в коробку с призванием в сердце.

Источник: http://artpsiholog.ru/pritchi/o-sushnosti/karandash/

Հայաստանի բերդեր,ամրոցներ

Ամբերդ ամրոց

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր, որը կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում`   Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս`   (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում:`  

Բջնիի ամրոց

Բջնի ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է , իսկ նրա որդին`   Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի ս.Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Բնական բացառիկ նպաստավոր դիրքի շնորհիվ Բջնիի ամրոցը միջնադայան Հայաստանի առավել անառիկներից էր:

Էրեբունի ամրոց

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում`   Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը: Այն կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի`   Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների:

Լոռի ամրոց

Լոռվա մարզի Ստեփանավանից 4,5 կմ հեռավորությամբ է գտնվում Լոռի ամրոցը, որը միջնադարյան անառիկ ամրոց է։ Այն գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։
Կոշի բերդ

Կոշը բերդից ու եկեղեցուց կազմված համալիր է, որը գտնվում է Աշտարակի շրջանի համանուն գյուղի հյուսիսային կողմում, շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք:

Քաղենիի ամրոց

Քաղենիի ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում: Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում`   Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի:

Առաջադրանք:
Համացանցից կամ այլ աղբյուրներից գտեք` ինչ է բերդը կամ ամրոցը, ի՞նչ նպատակով են կառուցվել բերդերը:
Ուրիշ ի՞նչ բերդեր, ամրոցներ գիտեք: Պատմեք դրանց մասին:

 

 

 

Երևանի հին թաղերը

  •  Բերդ
    Հին Երևանում կարևոր տեղ է գրավել Բերդը: Բերդը  կառուցվել է տասնվեցերորդ դարի վերջերին։ Բերդը եղել է Երևանի Սարդարի աթոռանիստը։ Բերդն ինքնին մի փոքր քաղաք է եղել և ունեցել է իր բնակչությունը, մշտական բնակիչները եղել են մուսուլմանները։ Կոնդեցի հայերը Բերդում միայն խանութներ են ունեցել։ Երբ աշխատանքը Բերդում ավարտվում էր, հայերը պարտավոր էին թողնել բերդը։ Երևանի Բերդը իր ժամանակին եղել է անառիկ. նա երեք կողմից պարսպապատ էր, իսկ արևմտյան կողմից՝ Զանգվի  ձորն էր։ Հետևապես արևմտյան կողմից պարսպապատելու անհրաժեշտություն չի եղել։ Դարեր շարունակ թուրք փաշաները և պարսիկ խաները միջոցներ չեն խնայել, որպեսզի Երևանի Բերդը դառնա անառիկ ռուսական զորքերի համար։ Բերդում է գտնվել Սարդարի պալատը, որը նայում էր Հրազդանի վրա, ուներ իր ժամանակի համար գեղեցիկ դահլիճներ։ Երևանի բերդի տեղում այժմ գտնվում է «Արարատ-Նոյ»  գինու-կոնյակի գործարանը իր հսկայական նկուղներով։ Հրազդանի աջ ափին, երբեմնի Երևանի բերդի դիմաց. Սարդարի պալատի դիմաց տարածված էր մի ընդարձակ խաղողի այգի։ Այդ այգին ժողովրդի մոտ հայտնի է «Սարդարի բաղ» անվամբ։ Այս անունը կապված է Երևանի սարդարի անվան հետ, որին էլ պատկանում էր այգին։
        Հին թաղ. կոչվում էր նաև Շահարը։ Զբաղեցնում էր քաղաքի կենտրոնական մասը։ Այստեղ էր գտնվում քաղաքի եկեղեցիների մեծ մասը։
  • Կոնդ. անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Կոնդը եղել է քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագյուղը,Հրազդանի  ձորի այգիները և Դալման։
  • Ձորագյուղ. զբաղեցնում էր Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը փաստորեն հայերեն Ձորագյուղի թարգմանությունն է։ Ձորագյուղի մի մասը վերականգնվել է։ Վերականգնված թաղամասում առանձնանում է մեծատաղանդ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը և սուրբ Սարգիս եկեղեցին:
  • Նոր Թաղ. այժմյան Թումանյանի թանգարանի շրջակայքը։ Նոր էր կոչվում, որովհետև այստեղի հայ բնակիչները, 1828 թվականից հետո, եկել էին Ատրպատականից)։ Այդտեղ է գտնվում մինչ այժմ կանգուն Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին:
  • Քարահանք. Երևանի հարավարևելյան մասում էր։ Պարսից տիրապետության օրոք՝ փոխվեց և կոչվեց «Դամըռ–Բուլաղ», որը բառացի նշանակում է «երկաթ-աղբյուր»: Թաղամասը մուսուլմանաբնակ էր։
  • Դալմա։ Դալմայի այգիներն ընկած էին Հրազդան գետի աջ ափին՝ բուն Երևանից դուրս։ Թաղը հռչակված էր իր ընտիր խաղողով ու մրգերով։
  • Դավա-Յաթաղ. հայերեն թարգմանենք՝ կլինի «ուղտերի ննջարան» նամ «ուղտերի կացարան»: Ուղտերի քարավանների բերած բարիքները քաղաքի գործարար մասին հանձնելուց և նորը ստանալուց հետո, վաչառականները գերադասում են գնալ ծայրամաս, ուր և՛ հով է եղել, և իջևանները մատչելի։ Այդ վայրը քաղաքի այժմյան Սարի–թաղին հարող և Նար-Դոսի փողոցից այն կողմը ընկած բարձրադիր հատվածն է։
  • Շիլաչի. արհեստավորների ու մանր առևտրականների թաղամասն էր, ներկայիս Տաշիր հանրախանութի տարածքն է:
  • Ղանթար. հին Երևանի շուկան, որի տեղում այժմ Երևանի Կոմայգին է։ Այն պարսկական տիրապետության տարիներին կոչվեց «Ղանթար»՝ «շուկայի մեծ կշեռք»: Այդ շուկայում է եղել Երևան քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, որը պատկանում էր քաղաքի վարչությանը։ Քաղաքի մեծածախ առևտուրը կատարվում էր «ղանթարով»: Նրա տիրոջն էր պատկանում կշռելու մենաշնորհը, իհարկե ապրանքատիրոջից գանձելով համապատասխան գումար։ Հետագայում Ղանթարի գտնված վայրում կառուցվեց ծածկած շուկա, որը նույնպես Ղանթար կոչեց։ Իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»:
  • Բուլվար։ Երևանի Հանրապետության հրապարակից դեպի քաղաքապետարան ընկած ընդարձակ, երկայնաձիգ ծառուղին կոչվում էր Բուլվար։ Երևանում «բուլվար» էր կոչվում քաղաքի կենտրոնական զբոսայգին, որը մի ընդարւձակ ծառուղի էր։ Ժամանակին Երևանը փոքր էր, իսկ բուլվարն էլ իր դիրքով քաղաքի նկատմամբ կենտրոնական դիրք ուներ։ Բուլվարում ջրավաճառությամբ էին զբաղվում բազմաթիվ պատանիներ։ Այն կապում էր Ղանթարը քաղաքի կենտրոնին՝ Շահարին։: Եկեղեցին խորհրդային իշխանության տարիներին ամբողջությամբ ոչնչացվել է, և իր տեղում այժմ կանգնեցված է Ստեփան Շահումյանի հուշարձանը։
    Աղբյուրը