Մարտ ամսվա նախագծեր, Քոլեջ

Աղջկա_բերդ_Կոշ_02

Կարդում ենք Չարենց
«Էջեր» ամսագիր` թարգմանական նախագիծ

Ակլատիզ

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները: Նրանց կերպարների և գործառույթների մեջ առավել խոսուն ձևով է խտացվել և մարմնավորվել ժողովրդի անհատակ մտածողությունը: Հատուկ ծեսերով և հմայական բանաձևերով են ուղեկցվել տիկնիկի խորհրդանշական ծնունդը և մահը: Ժողովուրդը նրանց օժտել է կախարդական  ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան և անձնական հաջողությունները: Մեծ պասի տիկնիկը Ակլատիզն է: Տարբեր գավառներում տարբեր էին Ակլատիզի անվանումները` Ախլոճ, Ախացել, Ախելուծ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Ֆռիկ, Որոջբեկ և այլն: Նա հայտվում էր պասի առավոտյան`իր հետ բերելով ծիսական գործողությունների մի ամբողջ շարան, որոնք դարձյալ պիտի ապահովեին պտղաբերությունն ու արգասաբերությունը: Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն: Ասում են՝ այն ժամանակներում, երբ օրացույց չկար, Մեծ պասի յոթ շաբաթների փոխարեն մամիկները յոթ փետուր են խփել երդիկից կախված մի մեծ սոխի և անունը կնքել ակլատիզ: Եվ ահա ակլատիզը, յոթ փետուրները չորս կողմ տարածած, պտտվել է թոնրից եկող տաքությունից: Պտտվել է մեկ աջ, մեկ ձախ և այսպես հոգի է ձեռք բերել, կենդանացել: Մամիկներն ամեն օր այս պտտվող ակլատիզի աչքի առաջ տուն ու տեղ են մաքրել, եփել-թափել, քուրսին նստած հեքիաթ պատմել, հիվանդի գլխին աղոթք կարդացել, որ չարը խափանվի, իսկ շաբաթը լրանալիս մի փետուր են նրանից պոկել: Վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելուն պես եկել է Սուրբ Զատիկն ու բոլորն իրար ողջունել են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և պատասխան ստացել՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Յոթ շաբաթվա ընթացքում ակլատիզը հատ-հատ կորցնում է իր փետուրներն , շաբթեշաբաթ հյուծվելով, փետուրները քամուն տալով՝ ընդառաջ է գնում մահվան, բայց դա խաբկանք է միայն: Վերջին փետուրը պոկվելուն պես ծնվում է նա վերափոխված ու ծնունդն այդ պերճ գարունն է, բնությունը զարթոնք ապրած, որ տոնվում է՝ Կարմիր Զատիկ անուն առած: Ասում են, թե ամեն տարի Զատիկի շաբաթ օրը վերսկսվում է ակլատիզ կամ Մեծ պաս պապի և Ուտիս (ամեն բան ուտել թույլատրող) տատի կռիվը: Եթե բարեկենդանի վերջում հաղթել էր Մեծ պաս պապը և երդիկից հաղթական կախ ընկնելով՝ հսկել պասի պահպանությունը, ապա Զատկի շաբաթ օրը ակլատիզ պապի վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելով՝ հաղթում է արդեն Ուտիս տատը: Պարտված ակլատիզ պապը, մամիկներին ճլպուր ապուր եփելու համար թողնելով իր հարության նշանը՝ յոթ շաբաթում թոնրի ջերմությունից ծլարձակած սոխը, այդ օրը թռչուն է դառնում ու թևին տալիս՝ ետ դառնալու իրավունքով: Ասում են, թե իբր ակլատիզն առասպելական հրեշ է և պատահական չէ, որ մեծերը դրանով են վախեցրել պաս չպահող երեխեքին՝
-Ձու չուտես, տե՛ս, թե չէ վերևից կիջնի ակլատիզն ու կհանի քո աչքերը:
-Մսեղեն էլ չպահանջես, թե չէ ակլատիզը կմրմռացնի քո աչքերը, դեռ բերանդ էլ տաքդեղ կածի:
Եվ ահա Զատիկի շաբաթ օրը ակլատիզի՝ այդ հրեշի դեմ ոխ պահած երեխաները վար են բերում երդիկից նրան, ոտնատակ տալիս, ճիպտում, քարծեծ անում, վերջին՝ յոթերորդ փետուրն էլ ջարդում, դեն նետում ու ասում. «Ճիճու ճիճվանքը՝ դուրս, ցորեն գարին՝ ներս»: Վերջում էլ ակլատիզին տանում նետում են հոսող ջուրը՝ասելով.
Ձմեռն անցավ, գարունն եկավ,
Պասը գնաց, ուտիսն եկավ,
Քաշվի, կորի, Զատիկն եկավ:
Ասում են նաև, որ ակլատիզը կերպարանափոխված թռչուն է, որն ամեն տարի մի ձու է ածում: Յոթ փետուր, այսինքն՝ յոթ շաբաթ, նա մարդկանց օջախներում, թոնիրների վերևում պտույտ տալով տաքացնում է իր ձուն, ահա և յոթերորդ փետուրը կորցնելու օրը թռչնի կերպարանք ստանում թռչում, հեռանում է, որ երկնքի մեջ բաց թողնի իր ձուն:

Ու հենց գցի երկնքից ցած, ձուն այս իսկույն ճաքեր կտա կայծակների որոտումով, ու բնությունը կարթնանա: Բոլոր փետուրները պոկելուց հետո միոտանի ակլատիզ պապը թռչուն դառած թռչում հեռանում է, նրան դեռ երկար հիշում են երեխաները: Սրած փայտի բութ ծայրին ամրացնում են նրանք վերջին փետուրն ակլատիզի և վեր ու առաջ նետելով՝ գոռում-գոչում.
Տի՜զ-տի՜զ,
Ակլատի՜զ…
Եվ պոչին փետուր ամրացված փայտիկը թռչում ու սուր ծայրով հողի մեջ է ցցվում՝ ճիշտ խատուտիկի կողքին, որի սպիտակ փուփուլներն ու միակ ոտքը այնքան հիշեցնում են գարուն բերող ակլատիզին:
Ասում են՝ ակլատիզ-բռնեբիբիզ պապի յոթերորդ փետուրը ընկնելով գետին՝ վերածվում է խատուտիկի: Սոխն՝ արմատն է հողում, փետուրները՝ տերևներն են՝ գետնի վրա սփռված, միակ ոտքը՝ երկար ցողուն է ահա, որ ճոճվում է անընդհատ, իսկ գլուխը՝ գլուխ է սովորական, միայն վրան մազի տեղակ փուփուլներ կան բազմահազար: Ու երբ մարդիկ շատ են ուզում հեռվում ապրող հարազատին մի բարի լուր ուղարկել, դիմում են միշտ խատուտիկին: Հենց փչում են ու թռցնում փուփուլիկները նրա, հովի թևով, քամու բերնով արագ թռչում, տեղ են հասնում, բարի լուրը ավետում: Ակլատիզը նաև հուսաբեր էր: Նա կարող էր խեր բերել, ուրախ տարի ապահովել, դուրս վռնդել չարիքը և ապահովել բարին: Շիրակում , օրինակ, հավաքում էին Ակլատիզի փետուրները , խուրձ անում և հաց թխելիս այդ խրձով մաքրում սեղանի ալյուրը: Փետուրները երբեմն պահում էին ներքնակի տակ` մինչև հաջորդ Մեծ պաս: Հավատում էին, որ դրանք կապահովեն բարեկեցությունը: Ակլատիզին էին դիմում նաև անհատական խնդրանքներով.`«Սուրբ Ակլատիզ, կատարիր խնդրանքս, ես քեզ մատաղ կանեմ»: Նրա վերջին փետուրով ալաշկերտցիները գուշակություն էին անում: Փետուրը երդիկից վայր էին նետում, եթե մեջքի վրա էր ընկնում, լավ նշան էր համարվում, եթե կոր մասով վայր` հավատում էին, որ տան երեխաներից մեկը հիվանդանալու է:Միաժամանակ Ակլատիզը տառապյալ կերպար էր: Նա գիտեր իր կյանքի կարճատևությունը և «պարանը վզին» սպասում էր իր «գանահարմանն» ու դուրս վռնդմանը:
Աղբյուրը
աղբյուրը

Ռեգինա Ղազարյան, «Հուշեր Չարենցի մասին»

IMG_1518

Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ  վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան

Չարենցի հետ ծանոթացել եմ 1930  թվականի ամռանը, երբ ես տասնհինգ տարեկան էի և, ավարտած լինելով յոթնամյա  դպրոցը, լիովին նվիրվել էի հեծանվային սպորտին ու պատրաստվում էի մասնակցել առաջիկա մրցություններին: Միաժամանակ գրում էի ոտանավորներ և երբեմն ցույց տալիս արդեն ճանաչված գրողների` այդպիսով ձեռք բերելով նրանց ծանոթությունը:
Հենց այդ ամռան մի գեղեցիկ օր, հեծանվային մարզումներից հոգնած` մտա «Ինտուրիստ» (այժմ` «Երևան») հյուրանոցի զով սրահը`փոքր-ինչ հանգստանալու, ուր և հանդիպեցի մի շարք ծանոթ գրողների, այդ թվում` բանաստեղծ Գուրգեն Մահարուն:
Չանցած մի քանի րոպե` նկատեցի հյուրանոցի երկրորդ հարկից իջնող ձեռնափայտը ձեռքին մի փոքրամարմին մարդու: Իմ բոլոր զրուցակիցները մեկեն շրջապատեցին ինձ անծանոթ, բայց հասկանալի ուժով իմ ուշադրությունն իր վրա գամած մարդուն և աշխույժ զրույցի բռնվեցին նրա հետ:
Մեկ առ մեկ բոլորին շտապ հայացքով աչքի անցկացնելուց հետո նա հարցրեց, թե ո՞վ է այս սպորտսմեն փոքրիկը` զննելով ինձ ոտքից գլուխ: Չգիտեմ` ինչով արժանացա նրա համակրանքին. արդյոք հեծանվավազքի համար հատուկ պատվիրած գոլֆ համազգե՞ստս կամ սպորտային կեցվա՞ծքս դուր եկավ նրան, բայց նա հանդիսավոր վեր բարձրացրեց ձեռքը և առանձնահատուկ շեշտով գոչեց. « Էֆֆերի~մ»:
Այդ ժամանակ Գուրգեն Մահարին  բռնելով ձեռքս առաջ տարավ և ներկայացրեց ինձ` նուրբ խոսքերով շոյելով մանուկ ինքնասիրությունս: Միայն ՉԱՐԵՆՑ բառը լսելուց հետո զգացի, թե ինչ մեծ բախտ է վիճակվել ինձ ԱՆՁՆԱՊԵՍ ծանոթ լինելու այն մարդուն, որի մասին արդեն շատ անգամ էի լսել թե′ դպրոցում և թե′ հարազատներիս միջավայրում:

Продолжить чтение «Ռեգինա Ղազարյան, «Հուշեր Չարենցի մասին»»

«Երևանյան բլուրներ» շարքից,Կոնդի բլուր

1.jpgԿոնդի բլրի վրա գտնվում է Երևանի  հին թաղամասերից մեկը`Կոնդը: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է ։ Կոնդի մասին պատմող ֆիլմը` այստեղ:
Առաջադրանք:
Ի՞նչ իմացաք Կոնդի մասին:
Ո՞ր եկեղեցին է գտնվում Կոնդում:
Երևանի քարտեզով գտեք Կոնդ թաղամասի փողոցները:

 

Լավ տրամադրությունը պահպանելու 10 խորհուրդ

1.Որպեսզի միշտ ունենաք լավ տրամադրություն , սովորեք վերահսկել ձեզ: Անհիմն բաներից մի նեղացեք, աշխատեք չվիճել մտերիմների հետ, ներեք նրանց: Ներելով` դուք զերծ եք մնում զայրույթից և  վրեժխնդրության  զգացումից, որոնք առաջին հերթին ձեզ են  կործանում:

2.Փորձեք աշխարհին հումորով նայել: Անգամ եթե ձեզ վիրավորել են, կամ հայտնվել եք անհարմար իրավիճակում, միևնույն է` ժպտացեք և ասեք ինքներդ ձեզ. «Սա էլ կանցնի»:

3.Մի նստեք տանը` զայրանալով աշխարհի վրա: Կարող եք չկասկածել. փողոցում, ընկերների և ծանոթների շրջապատում վատ տրամադրություն չի լինում. ապացուցված է:

4.Ձեր կյանք մտցրեք նորություններ: Իմաստունները խորհուրդ են տալիս` ժամանակ առ ժամանակ փոխել հաստատուն սովորությունները, օրինակ՝ ձեռք բերել նոր հոբբի կամ փոխել հագուստի ոճը: Թարմացրեք զգեստապահարանը: Ոչինչ այնքան դրականորեն չի կարող ազդել տրամադրության վրա, ինչքան շրջապատի ուշադրությունը:

5.Սովորեք թուլանալ: Որևէ ձանձրալի աշխատանք կատարելիս  ինչ-որ հետաքրքիր բանի մասին մտածեք, օրինակ՝ ընկերների կամ սիրելի մարդու հետ սպասվող հանդիպման մասին: Նաև հիշեք մի այսպիսի հրաշքի մասին, ինչպիսին անուշաբույր լամպն է. եթերային յուղեր, որոնք դրական ազդեցություն ունեն տրամադրության և հոգեվիճակի  վրա. մանդարին, նարինջ, կիտրոն, թուրինջ, բերգամոտ:

6.Զբաղվեք լողով: Ջուրը մարմնին օգնում է հանգստանալ և թուլանալ, բարձրացնում է կորովությունն ու  տրամադրությունը: Բացի այդ լողի ժամանակ  դժբախտ դեպքերի և վնասվածքների հավանականությունը համեմատած սպորտի շատ ձևերի նվազագույն է:

7.Կանգ առեք և նայեք ձեր շուրջը. երբեմն մարդիկ հայտվում են ծուղակում միայն այն պատճառով, որ ժամանակ չեն գտնում մտածելու` արդյո՞ք ճիշտ Ճանապարհով են գործում:  Անհրաժեշտ է ժամանակին կարգի բերել մտքերը, նպատակները, հարաբերությունները այնպես, ինչպես պարբերաբար բնակարանում ենք մաքրություն անում:

8.Վերաբերվեք կյանքին ավելի պարզորեն: Կյանքում միշտ սխրագործության տեղ կա, սակայն միշտ չէ, որ դրանով հեռուն ես գնում: Փորձեք կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ եք անում այդ պահին: Հաճախ հենց դա է խթանում հաջողությանը: Ուրախացեք նույնիսկ փոքր հաջողություններով և ձեռքբերումներով:

9.Պահպանեք հեռանկարի զգացողությունը: Կյանքում կան գործողություններ, և այն, ինչը այսօր ողբերգություն է թվում, հնարավոր է` վաղը ժպիտ բերի:  Իզուր չէ, որ ասում են. «առավոտը երեկոյից իմաստալի է»:

10.Եթե ցականում եք պառկել անկողնում և թախծել, ավելի լավ է չտրվեք դրան. սովորաբար այն քաշում է  դեպի հուսալքության ձագարափոսը: Շարժվեք, և  ձեր զգացմունքները կդառնան ավելի շարժունակ: Ֆիլմ դիտեք, զբաղվեք մաքրությամբ: Սա ամենաարդյունավետ միջոցն է սաղմնային վիճակում ընկճախտը կանխելու համար:

 

Автор неизвестен

Աղբյուրը

Քանաքեռի պատմությունից

Без названия

Քանաքեռ գյուղը գտնվել է պատմական Կոտայք գավառում: Կոտայք գավառի մասին տեղեկություններ են պահպանվել 7-րդ դարի Աշխարհացույցում, հայկական հին ձեռագրերում, հիշատակարաններում: Կոտայք անվան ծագման մասին, ըստ Արքեպիսկոպոս Սմբատյանց Նախիջևանցու, կան տարբեր կարծիքներ:  Ոմանք ասում են, թե՝Կոթաքար քաղաքի բնակիչները, զավթելով այս գավառը, այն անվանել են Կոտայք:  Ոմանց կարծիքով եղել է Կոտե անունով մի իշխան, որի անունից էլ մնացել է այդ անունը: Հին հիշատակարաններում պահպանվել են գյուղի հիմնադրման և նրա անվան ստուգաբանության վերաբերյալ զանազան ավանդություններ: Ըստ մի ավանդության` Քանաքեռը կամ Քամաքերը բնակատեղին է եղել Նոյի Քամ որդու՝ հիմնված ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, թե հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում` Դարաբաս բլրի վրա, բնակվելիս է եղել մի թագավոր` Քանան անունով: Վերջինս ունեցել է մի քույր, որ բնակվել է այն վայրում, ուր հիմա գտնվում է Քանաքեռը: Այդ աղջկան տեղի բնակիչները սովորություն են ունեցել կոչելու Քանանի քույր: Եվ այսպես՝ Քանաքույր և Քանաքեռ: Դարաբաս բլրի վրա դեռևս մնում են վերոհիշյալ իշխանի պալատի հիմքերը: Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը, վերցնելով ժողովրդական ավանդությունը, Դարաբասի գոյությունը փորձում է հիմնավորել, թե այդ պալատն իրոք Քանան իշխանինն է եղել և նա իշխել է այնտեղ, քանի որ վերջինս պատմական անձնավորություն է եղել:

 Ծարավ-աղբյուր
Հրազդան գետի ձախ ափին, ժայռի տակից դուրս է հորդում  Ծարավ- աղբյուրը: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ պահպանվել է երկու ավանդություն: Իբր գյուղի երկու մեծավորներ ինչ-որ հարցի շուրջ վիճելիս են լինում: Նրանցից մեկը, որն ավելի խորամանկ էր, մյուսին նսեմացնելու համար, ասում է. «Ես քեզ կտանեմ աղբյուրը, ծարավ հետ կբերեմ»: Իսկ մյուսն համառում է, և երկուսով իջնում են Հրազդանի կիրճի ամենավճիտ ու սառը ջուր ունեցող աղբյուրից մեկի մոտ: Ընդդիմախոսը փորձում է ջուր խմել, մյուսն ասում է, թե այդպես չի լինի. մի վկա չկա, որ հաստատի ջուր խմելու փաստը: Դրա համար հարկավոր է գյուղ գնալ, մարդ բերել, որ ներկա լինի այդ արարողությանը: Համաձայնվում են, ձորից բարձրանում են, մտնում գյուղ՝ վկա բերելու: Իսկ գյուղում համագյուղացիները սպասում էին նրանց վերադարձին: Աղբյուրից մեծավորի  ծարավ հետ դառնալու մասին լուրն արագ տարածվում է Քանաքեռում: Այդ ժամանակվանից աղբյուրի անունը քանաքեռցիք դնում են Ծարավ աղբյուր: Երկրորդ ավանդության համաձայն` Ծարավ աղբյուր է կոչվում այն պատճառով, որ այդ աղբյուրի ջուրը շատ սառն է ու անուշահամ, ծարավ մարդը խմելով չի կշտանում: Այդ մասին կա նաև ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությունը: Նա գրում է. «Քանաքեռի հյուսիսային կողմը` ձորում`  Հրազդանի ափին, մի մեծ աղբյուր կա, որը կոչվում է Ծարավ աղբյուր:Այս անունը, ասում է, առաջացել է նրանից, որ ինչքան ջուր խմեն այս աղբյուրից, ծարավը չի հագենա, ծարավ կմնան: Հայ մեծ լուսավորիչ Խ. Աբովյանը մանկության տարիներին շատ է խաղացել այդ աղբյուրի մոտ: Ծարավ աղբյուրի անուշ ջուրը հաստաբուն ընկուզենիների և պտղատու ծառերի ստվերը, կանաչ, ծաղկապատ տարածությունները, գարնան, ամռան ու աշնան ամիսներից կանչել են Քանաքեռի, Երևանի, անգամ Հայաստանի ծայրամասերի բնակիչներին՝ այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու: Ձորն առանձնապես բազմամարդ է եղել Համբարձման տոներին, որը սովորաբար նշվել է բնության գրկում:Այնքան գեղատեսիլ ու նշանավոր էր Ծարավ աղբյուրն իր շրջակայքով, որ, ինչպես Աբովյանն է գրում Զրնդեհից էլ մարդիկ Համբարձման տոնին գալիս էին այստեղ:

Ըստ Գ. Ասատրյանի «Պատմական Քանաքեռը» գրքի