Աշխատանք հունիսյան ճամբարում, մայիսի 29-հունիսի 8

32461411_1780779315323214_1743292277297512448_n

Ճամբարի ուղղությունները`

  • կրթական փոխանակումներ
  • ճամփորդություններ
  • ուսումնական նախագծեր
  • մարզական պարապմունքներ
  • շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներ
  • թարգմանական փառատոնի մասնակցություն
  • կինո-ֆոտո փառատոնի մասնակցություն
  • արտ-միջավայր նախագծի մասնակցություն
  • այլ նախաձեռնություններ

Աշխատանք հունիսյան ճամբարում
Ընթերցողական նախագիծ` ընթերցում ենք Թոթովենց
«Էջեր» ամսագրի գործունեություն` Թարգմանչական աշխատանք
Շրջակա միջավայրի բարելավման աշխատանք քոլեջում
Եռօրյա ճամբար «Ժայռ»-ում
Ճամփորդություն Ուրցաձոր
Մասնակիցներ` Քոլեջի Հիմնական 1-1 կուրսի սովորողներ:

«Բարձունքի հաղթահարում» նախագիծ

lusagyur

Բարձունքը`
 Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր, Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք, ծովի մակարդակից 1970 մետր բարձրության  վրա:
Ժամկետը` հունիսի  1-6:
Նախագծով նախատեսված ճամփորդությունը հունիսի  6-ին:
Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր- Լուսագյուղ-Թուխ Մանուկ: 
Նպատակը և խնդիրները
«Բարձունքի հաղթահարում» և «Հունիսյան դեղաբույսեր» նախագծեր:
Այցելություն Ապարանի հուշահամալիր
Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն:
Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքի վայրի բույսերը, նրանց բուժական նշանակությունը:
Զարգացնել  բարձունք հաղթահարելու կարողությունները:
Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:
Զարգացնել ճանաչողական և տեղեկատվական նյութեր հավաքագրելու կարողություններն ու  հմտությունները:
Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ (նախապես կամ հետո) տվյալ բնակավայրի / գետեր, լճեր, սարեր,անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին / եկեղեցիներ,վանքեր, հուշարձաններ/:
Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ:
Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ,
Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները:
Մասնակիցներ`
Հյուսիսային  դպրոցի սովորողներ, դասավանդողներ և ծնողներ:
Նախապատրաստական աշխատանքներ
Էլիս Խեչոյան