Ածական, գործնական աշխատանքներ

Լրացնել հետևյալ առածների ածականներըդրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:

Լեզու կա— է, լեզուն կա` լեղի:
— յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը — օրվա համար է:
Խելքը — թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
— ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը — կլինի:
— քարը իր տեղում կմնա:
— աղջիկը յոթ տղա արժե:
— խոսքը հանաքով կասեն:
—  հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
— ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:
— աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, — հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` —:
Թոկի երկարն է լավ, խոսքի` — :
Գիժը մի քար գցեց ծովը, հազար — չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` —:
Փորձված թանը — մածունից լավ է:
Սև սիրտ, — ատամ:
Մինչև — բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից — չկա:

Տրված տեղանուններից ածանցման միջոցով կազմել ածականներ:

Սև ծով, Փոքր Ասիա, Նոր Զելանդիա, Միջին Ասիա, Հարավային Ամերիկա, Արևմտյան Եվրոպա, Խաղաղ օվկիանոս, Հարավային Կորեա:

Կետերը փոխարինել ածականակերտ ածանցներով:

—կենդան, —կամ, — խոսկան, —գետ, հայր—, կիս—, փառ—-, վայր—-, աղ—, արևել—, եռանդ—, ազդ—, դողդոջ—, հնչ—, համ—:

Ընթերցողական նախագիծ, կարդում ենք Բակունց

slide-0


Նախագծի ժամկետը ապրիլի 1-10

Մասնակիցներ` Քոլեջի և Ավագ դպրոցի սովորողներ:
Նպատակը`  ծանոթանալ մեծ գրողի կյանքի մանրամասներին, ստեղծագործությանը:
Ընթերցվելիք նյութերը

Կյանքի էջերից
Բակունցը ժամանակակիցների հուշերում
Բակունց և Չարենց
«Մթնաձոր»
«Միրհավը»
«Ալպիական մանուշակ»
«Խոնարհ աղջիկը»
«Նամակ ռուսաց թագավորին»
Ակնկալվող արդյունքը` աուդիոնյութեր, տեսանյութեր, քննարկումներ, վերլուծություններ և լուսաբանում ենթակայքում, կայքում:
Անուշ Թադևոսյան
Մանե Թոռունյան
Միքայել Բարսեղյան
Աշոտ Գևորգյան

Գործնական աշխատանք

Լրացնել հետևյալ առածների ածականները` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:

Լեզու կա— է, լեզուն կա` լեղի:
— յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը — օրվա համար է:
Խելքը — թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
— ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը — կլինի:
— քարը իր տեղում կմնա:
— աղջիկը յոթ տղա արժե:
— խոսքը հանաքով կասեն:
—  հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
— ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:
— աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, — հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` —:
Թոկի երկարն է լավ, խոսքի` — :
Գիժը մի քար գցեց ծովը, հազար — չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` —:
Փորձված թանը — մածունից լավ է:
Սև սիրտ, — ատամ:
Մինչև — բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից — չկա:

Տրված տեղանուններից ածանցման միջոցով կազմել ածականներ:

Սև ծով, Փոքր Ասիա, Նոր Զելանդիա, Միջին Ասիա, Հարավային Ամերիկա, Արևմտյան Եվրոպա, Խաղաղ օվկիանոս, Հարավային Կորեա:

Կետերը փոխարինել ածականակերտ ածանցներով:

—կենդան, —կամ, — խոսկան, —գետ, հայր—, կիս—, փառ—-, վայր—-, աղ—, արևել—, եռանդ—, ազդ—, դողդոջ—, հնչ—, համ—:

 

Եղիշե Չարենց, «Ծիածան» շարքը

Կարինե Քոթանճյանին
Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր..,

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի  ճանապարհ…

Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում —
Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի,—
Որ պայծառ, մաքուր դարձերից հետո,— Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,—
Մայրամուտային Եզերքը Կապույտ,— լույս եզերքը Քո..

ԾԻԱԾԱՆԸ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի  ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում—
Ծիածան:

ԿԱՊՈՒՅՏԸ

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

Առավոտ կանուխ

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես,—
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՜կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն — տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա՝
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՜ր քրոջ:

ՈՍԿԻՆ

Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին:
— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,—
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:

Խաչը վանքի, ե՛րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին…

Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի միրաժ արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն…

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:

Քույր, վայրկյանը սրբազան է — բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ,— ու նայի՛ր խաչին…

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

* * *

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա…

Ստվերներն իջնում ու փարվում էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն…

* * *

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն…

Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած  հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան…

Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն…

* * *

Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ…

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈՆ

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն…

Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն…

Եվ թող ծալվե՛ն, ձուլվե՛ն, մարվե՛ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում։

Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից-հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…

* * *

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու

Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու…

Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու…

Առաջադրանք:
 «Ծիածան» շարքից ընտրել որևէ բանաստեղծություն և վերլուծել:

 

Գործնական աշխատանք

Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի, ըստ ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր, շվայտ, խելացի, հնազանդ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ, լաջվարդ, ժանտ, համեստ, լուրթ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, բիրտ, մանր, քաղցր, ծավի, ուղիղ, ծույլ, բիլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ:

Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:

Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:

Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ, ադամանդ, ծիծաղ, լույս, սեր, հոտ, հուր, դառն, մազ, գույն, գութ, իմաստ, մարմար:

Գործնական աշխատանք

1.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմիր նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Պատանի, որբ, աթոռ, մարդ, որդի, մուկ, էշ, հորթ, ծեր, կղզի, գիրք, գունդ, աղավնի, թիթեռ, հատոր, ձուկ, աղջիկ, առու, դուռ, հոգի, հյուղ, արտույտ, ծով:
2. Բառաշարքում առանձնացրու այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:
3.Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ, Իտալիա, Հայաստան, Արցախ, Իսպանիա, Բելգիա, Նյու Յորք, Էջմիածին, Անի, Մեղրի, Իրան, Բյուզանդիա, Սյունիք, Նոր Նախիջևան, Տավուշ,  Եգիպտոս, Գյումրի, Ջավախք:

Գործնական քերականություն

1.Կազմիր տրված գոյականների սեռական հոլովաձևերը:
Ապարանք, ամառ, տարի, հորաքույր, ձի, ընկերուհի, կնքահայր, աղջիկ, բնություն, մարդիկ, կանայք, մորաքույր, գործընկեր, ամուսին, ամպ, լեռ, այգի, տանտիկին, օգնություն, աշուն, սեր, կորուստ, գառ, գիշեր, Արամենք, անկյուն, մայր:
2. Կազմիր բառակապակցություններ`ընդգծելով հոլովական զուգաձևությունները:
(Շուշի) ազատագրում, (Շուշի) կոլոլակ
(սուգ) մեջ լինել, (սուգ) թափոր
(անկյուն) գագաթ, (անկյուն) խանութ
(Լոռի) մարզ, (Լոռի) բնություն
(ձյուն) փաթիլ, (ձյուն) պես ճերմակ
(հեռացում0 խոսքեր, (հեռացում) հրաման
(մահ) չափ, (մահ) մասին:
3. Բացատրական բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը:
Բագարան
բազազ
բազպան
բախտակ
բաղդատել
բամբիշ
բամբիռ
բանադրանք
բանդագուշանք
բանսարկու
բասրանք
բավիղ
բարբաջանք
բարբառել
բարկ
բարկօղի
բացարկ
բիլ
բիրտ
բղջախոհ
բնավ
բոթ
բոլուկ
բոկոտն
բոսոր
բովել
բորբ
բռնազբոսիկ
բվեճ
բույլ
բրուտ
բուռն
բուրյան
բուրվառ