Ուրցաձորի Ս. Հովհաննես Կարապետ վանք

 

 

 

Միջնադարյան հայկական ճարտարապետական այս համալիրը գտնվում է Արարատի մարզում, այժմ լքյալ Ջնջռլու գյուղատեղիից 1կմ հյուսիս-արևելք, ՈՒրծի լեռների հյուսիսային լանջերի կենտրոնական հատվածում՝ մոտ 1850 մ բարձրության վրա,  Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում: Համաձայն վանքի սակավաթիվ վիմագիր արձանագրություններից մեկի, այն հիմնել են Օրբելյանները  XIV դ. սկզբներին` որպես իրենց տոհմի գերեզմանատուն:

Հովհաննես Ս. Կարապետ վանական համալիրը բաղկացած է Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցուց (1301 թ.), ժամատնից (XIV դ.), երկհարկ դամբարանից, միաբանության շենքերից (1896 թ.), պարսպից (1897 թ.):

Ս. Աստվածածին Սպիտակավոր եկեղեցին,  ըստ եկեղեցու հարավային պատի վիմագիր արձանագրության,  կառուցել է Բուտ ճարտարապետը 1301թվականին:  Եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով, խորանի 2 կողմում ուղղանկյուն, երկհարկ ավանդատներով, գմբեթավոր դահլիճ է, որի սլացիկ, գլանաձև թմբուկով գմբեթը պսակված է հովանոցաձև ծածկով: Արևմտյան շքամուտքի բարավորին և նրանից վերև բարձրարվեստ բարձրաքանդակներ են, որոնց հեղինակը Սարգիս վարդապետ նկարիչն է: Եկեղեցու ներսում ընկած  մի մեծ քարի վրա` Պռոշյանների տոհմանիշ բարձրաքանդակն է, թևատարած արծիվը` խոյը ճանկերում բռնած:

Ժամատուն– կառուցված է Ս. Աստվածածին եկեղեցուց հարավարևմուտք: Թվագրվում է XIV դ.: Այն ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է (այժմ` քանդված):
Երկհարկ եկեղեցիդամբարան– կից է ժամատանը արևմտյան կողմից: Ավերված է զանգակատան ռոտոնդան:
Միաբանության շենքեր – կառուցված են վանքի պարսպին կից: Թվագրվում են 1896 թ.:
Պարիսպ – շրջափակում է վանքի հուշարձանները: Այն ուղղանկյուն է և կառուցվել է 1897 թ.:
Վանական համալիրըունեցել է իր առանձին ջրմուղը` կավե թրծված խողովակներով, որոնք ձգվում էին մինչև ջրամբար:
Վանքի գերեզմանոցում պահպանվել են նուրբ զարդաքանդակներով խաչքարեր և կենցաղային պատկերներով գերեզմանաքարեր:
Տեղեկության աղբյուր

 

Հայրենագիտական ճամփորդությունը` ուսումնական նախագիծ

 

34601363_1804449029622909_3114071127501045760_nՈւսումնահայրենագիտական ճամփորդությունը ուսումնական աշխատանքի կազմակերպման   բավականին արդյունավետ միջոց է և կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերի  բաղկացուցիչ`սահմանված  կարգով: Սովորողի մասնակցությունը ճամփորդությանը պարտադիր է:
Ճամփորդությունը  իր նշանակությամբ չի տարբերվում ուսուցման մյուս ձևերից. այն տալիս է նոր գիտելիքներ հայրենիքի, բնության, պատմության, ազգային տոների, ծեսերի, մշակույթի, գրականության մասին:
Ճամփորդության բովանդակության մեջ ներառված են.
կրթական փոխանակումները`   կապերի հաստատում տեղի դպրոցի, բնակիչների հետ, նվերների պատրաստում նրանց համար, համայնքի խնդիրների ուսումնասիրություն.
հայրենագիտական-բանահավաքչական աշխատանքը՝ ծանոթություն բնակավայրի պատմությանը,մշակույթին՝ բարբառին, աշխատանքային երգերին, գործիքներին, զրույցներին, ծեսերին, սովորություններին, ծիսական երգ ու պարին և այլն.
 աշխարհագիտական-բնագիտական  աշխատանքը` քարտեզագրում. ճանապարհը դպրոցից մինչև ճամփորդության վայրը, Երևանից մինչև ճամփորդության վայրը և տեղում՝ բնության հուշարձան,  այգի, պուրակ, առու, գետ, լիճ, սար, գագաթ, հանք, բուսական, կենդանական աշխարհ և այլն.
բնապահպանական խնդիրները:
Ճամփորդությունը ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների` որոնողական աշխատանք կատարելու, հետազոտելու, զննելու, աշխատանքը համակարգելու, փորձարկելու ձևավորում: Ճամփորդելով, ուսումնասիրելով սկսում ես ճանաչել  հայրենիքդ: Ինչքան շատ ես ճանաչում, այնքան մեծանում է հետաքրքրությունների շրջանակը: Ճամփորդությունների օգնությամբ իրականանում է դիտողականության սկզբունքը, քանի որ սովորողները  անմիջապես ծանոթանում են առարկաներին, երևույթներին: Կարևոր են նաև ճամփորդության միջոցով ուսումնասիրվող նյութի հանդեպ հետաքրքրություններ առաջ բերելը, դրանց շրջանակը ընդլայնելը, տեսածն ու լսածը ճիշտ ըմբռնելն ու  գնահատելը: Եվ, վերջապես, չի սահմանափակվում սովորողի կրթական տարածքը, ընդհակառակը, այդ սահմանները չեն ընդգծվում. կարելի է այցելել թանգարաններ, պատկերասրահներ,պատմամշակութային վայրեր,խոնարհված եկեղեցիներ, հաղթահարել բարձունքներ և այլն:  Ուսումնահայրենագիտական ճամփորդությունը չի կարող սահմանափակվել  միայն տվյալ վայր այցելությամբ և ուսումնասիրությամբ, այն պիտի հնարավորություն տա սովորողին` ճանաչելու, հետազոտելու, դիտարկելու, լուսաբանելու: Ճամփորդությունների ժամանակ սովորողը պետք է ճանաչի նաև բնապահպանական խնդիրները և փորձի հնարավորինս օգնի լուծել դրանք, ինչպես նաև լինի բնության, շրջակա միջավայրի (գետ, լիճ, անտառ,  ճարտարապետական կառույց, վանք, հուշարձան, խոնարհված եկեղեցի և այլն) պաշտպան:
Ուսումնահայրենագիտական ճամփորդությունը կարելի է բաժանել  երեք փուլի` նախապատրաստում, ճամփորդություն, ամփոփում: Ճամփորդության  հաջողությունը որոշում է նախապատրաստական փուլը: Ճամփորդության նախագիծը  ճամփորդության պատասխանատուն ներկայացնում է կրթական  ծրագրի ղեկավարին, քննարկվում է նախագիծը, և սկսվում  է նախապատրաստական ուսումնական  աշխատանքը, աշխատանքին  մասնակցում են բոլոր  սովորողները: Այս փուլն իրենից  ներկայացնում է ճամփորդության նպատակը, ճամփորդության վայրն ընտրելը, ուսւոմնասիրությունը, հետազոտությունը,համացանցից և այլ աղբյուրներից տեղեկություններ քաղելը, երթուղու քարտեզագրումը, համապատասխան թվային միջոցներ`ձայնագրիչ, տեսախցիկ, ֆոտոխցիկ ունենալը:  Անպայման կարևորվում է տվյալ վայրերի անվանումների, պատմության հետ կապված առանձնահատկությունը, այն,  որ նրանց ծագումը հաճախ կապվում է ավանդական հենքով հորինված, ստեղծված ժողովրդական ստուգաբանության հետ:
Ճամփորդության ընթացքում և հետո մասնակից սովորողները պատրաստում են նյութեր ճամփորդության մասին, որոնք կարող են լինել ֆիլմեր, հաշվետվություններ, ռադիոնյութեր, ֆոտոշարեր, ուսումնական փաթեթներ, տեղադրում են բլոգներում, դպրոցի կայքերում, նաև` սոցցանցերում: Նախագծի պատասխանատուն կամ պատասխանատուները անպայման ներկայացնում են  ամփոփիչ  հաշվետվություն:

Առավոտյան ընդհանուր պարապմունք

57908944_321669085164807_7568670443654086656_n

Ապրիլի 26-ին
Ժամը` 9:00-9:15

Օրվա մեկնարկը կրթահամալիրի հիմնով` «Անդաստան»:
Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիայի աշխատակարգ:
Զատկական ծեսը Քոլեջում:
Հնդիկ իմաստուն Չանակյայի 15 մեծ մտքերը:
Օրվա երգը` Սև գյուլի

Հնդիկ իմաստուն Չանակյայի 15 մեծ մտքերը

6992f378570143f33414cfd9555e1762

1. Կարևորագույն իմաստությունը` մի կիսեք գաղտնիքները  ոչ մեկի հետ, դա ձեզ կոչնչացնի:
2. Մարդ չպիտի չափից ավելի ազնիվ լինի.  ուղղաձիգ ծառերը առաջինն են կտրվում, ազնիվ մարդկանց առաջինն են կոտրում:
3. Կրթությունը ձեր լավագույն ընկերն է: Կրթված մարդուն ամենուրեք են հարգում՚: Կրթվածությունը գեղեցկությունից և երիտասարդությունից կարևոր է:
4. Երբեք մի ընկերացեք  ձեզանից բարձր կամ ցածր կարգավիճակով մարդկանց հետ: Այդպիսի ընկերությունը ձեզ երջանկություն չի բերի:
5. Հիմարի համար գրքերը նույնն են, ինչպես հայելին` կույրի:
6. Պահպանեք  ձեր երեխային  որպես գանձ առաջին հինգ տարին: Հաջորդ հինգ տարին` նախատեք: Իսկ երբ դառնա տասնվեց տարեկան, շփվեք նրա հետ որպես ընկեր: Ձեր չափահաս երեխաները  ձեր լավագույն ընկերներն են:
7. Մարդը նշանավոր է գործերով, ոչ թե ծագումով:
8. Ծաղիկների բույրը  միայն այնտեղից է գալիս, որտեղ քամին է փչում: Իսկ մարդու գթասրտությունը տարածվում է բոլոր ուղղություններով:
9. Երբ սկսում եք ինչ-որ բան նախաձեռնել, մի վախեցեք  ձախողումից և մի թողեք ամեն ինչ կեսճանապարհին:
10. Աշխարհի ամենամեծ ուժը կնոջ գեղեցկության և երիտասարդության մեջ է:
11. Երբ վախը սողոսկի ձեր հոգու մեջ, նախահարձակ եղեք և հաղթեք նրան:
12. Յուրաքանչյուր աշխատանք սկսելուց առաջ երեք հարց ուղղիր քեզ`  ինչու եմ դա անում, ինչպիսի արդյունքի եմ սպասում, հաջողություն կբերի այն ինձ: Միայն այն ժամանակ սկսիր, երբ այդ հարցերին բավարար պատասխաններ կգտնես:
13. Յուրաքանչյուր ընկերության մեջ եսասիրության մասնիկ կա: Ընկերությունը առանց եսասիրության չի լինում: Այդպիսինն է դառը ճշմարտությունը:
14. Եթե անգամ օձը թունավոր չէ,  ձևացնում է այդպիսին:
15. Սովորեք ուրիշների սխալների վրա. դուք չեք կարող այնքան ապրել,  որ դրանք բոլորը ինքնուրույն գործեք:

Առաջադրանք, բայեր

Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը դուրս է պրծնում անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով սլանում հովտով:
Կեսգիշերին հոլիկում արթնանում եմ գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով աչք է գցում հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով վրա է տալիս, և թվում է,  թե գետն է սպառնագին գրոհում մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա սարսափ է պատում քեզ. հանկարծ տանի հոլիկը:
Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ երևում են ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ նիրհում են: Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ կռացնելով, խուլ ձայնով քարերն է տեղից տեղ շարժում ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է տարածում չորս կողմը: Խավարի մեջ ուրվագծվում են արծաթազօծ լեռնագագաթները:

Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական:

Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին:
Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը:
Բացումն անընդհատ հետաձգում են:
Մեղմ քամին շարժում է սաղարթները:
Բարբարոսի թուրն ու նիզակը  խոցել են հայոց ձեռագրերը:
Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը:

Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:

Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից:
Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա  շողշողուն կաթիլներ են շարվել:
Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից:
Այդ կենդանին` ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել:
Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից:
Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից:

Էռնեստ Հեմինգուեյ: Տասը հնդկացիներ

Հուլիսի չորսի  ուշ երեկոյան, երբ Նիքը եւ Գարներների ընտանիքը քաղաքից տուն էին վերադառնում մեծ ֆուրգոնով, ճանապարհին վերցրին ինը հարբած հնդկացիների։ Նա հիշում էր՝ նրանք ինն էին, որովհետեւ մթնշաղին Ջո Գարները կանգնեցրեց ձիերին, ցատկեց ներքեւ ու մի հնդկացու բարձրացրեց անիվների առջեւից։ Նա քնած էր` դեմքն ավազի մեջ թաղած։ Ջոն նրան քարշ տվեց դեպի ճանապարհամերձ թփուտները եւ կրկին վերադարձավ ֆուրգոն։
— Դա իններորդն էր,— ասաց Ջոն,— ինչ դուրս ենք եկել քաղաքից։
— Ա՜խ այդ հնդկացիները,— ասաց միսիս Գարները։
Նիքը ետեւի նստարանին էր՝ Գարների երկու տղաների հետ։ Ֆուրգոնի վերջից նա նայում էր այն հնդկացուն, որին Ջոն քարշ էր տվել ճանապարհից։

Продолжить чтение «Էռնեստ Հեմինգուեյ: Տասը հնդկացիներ»

Աբրահամ Լինքոլնի նամակը որդու ուսուցչին. հզոր նամակ, որ պիտի կարդան բոլորը

Աբրահամ Լինքոլնը մարկության պատմության մեջ մտավ որպես ամենամարդասեր ու խելացի մարդկանցից մեկը: Նա կյանքում շատ դառնություններ է տեսել, ծնվել է աղքատի ընտանիքում, մեծ զրկանքներ է տեսել, տեսել է իր չորս զավակներից երեքի մահը: Նրան կարելի է անվանել Մեծ ուսուցիչ:
Ստորև ներկայացնում ենք Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին: «… Ես հասկանում եմ, որ մի օր նա կիմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը չեն, որ անկեղծ են: Խնդրում եմ, սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կգտնվի մի ազնիվ մարդ, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի կողքին կա նվիրված առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի իսկական ընկեր: Ես հասկանում եմ, որ դրա համար շատ ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ սեփական քրտինքով վաստակած մեկ դոլարը շատ ավելի մեծ արժեք ունի, քան գտած հինգ կամ տասը դոլարը:
Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, որպեսզի կարողանա զգալ հաղթանակի բերկրանքը: Որքան հնարավոր է, նրան հեռու պահեք նախանձից, նրան փոխանցեք ոչ բարձր ծիծաղելու գաղտնիքը:
Սովորեցրեք նրան, որ շատ հեշտ է մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը: Եթե կարող եք, ընկերացրեք նրան գրքերի հետ: Նրան մտածելու ժամանակ տվեք, թող կարողանա խորհել հավերժ գաղտնիքների` թռչունների, արևի շողերի մեջ բզզացող մեղուների և կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:
Դպրոցում նրա գտնվելու ընթացքում սովորեցրեք արդար պարտվել և այլ ոչ թե խարդախությամբ հաղթել:
Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ոմանք պնդում են, որ ինքը սխալվում է:
Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և դաժան՝ դաժանների հետ:
Նրան այնքան ուժ տվեք, որպեսզի չհետևի ամբոխին: Սովորեցրեք նրան մարդկանցից և լսածից վերցնել միայն լավը:
Սովորեցրեք նրան, որ արցունքների համար պետք չէ ամաչել, սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ:
Սովորեցրեք նրան զգուշանալ բոլորին հաճոյանալու:
Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով և սովորեցրեք երբեք վաճառքի չհանել սիրտն ու հոգին: Նրա հանդեպ եղեք մեղմ, բայց առանց ավելորդ քնքշության, որպեսզի նա կոփված լինի:
Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատով լցված կլինի մարդկանց հանդեպ:
Նյութի աղբյուրը` YN.am