Առածներ և ասացվածքներ Քանաքեռի բարբառով

Քանաքեռի բարբառը հարուստ է առածներով և ասացվածքներով: Դրանց մի մասը տեղ է գտել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:

Աշխարքը կարթացողին ա շինվել, կարդացողին էլ պիտի քանդվի:
Աչքի տեսածին ավելի պիտի հավատալ, քան բերնի ասածին:
Առաջ լուծն ու կամդ պատրաստիր, հետո գիժ մոզու ականջները բռնիր:
Ասածը մեկ ականջովդ մտավ, մյուսովը դուրս ելավ:
Առաջ դու արա, հետո ինձ խրատ տուր:
Աղոթք ունիս,քեզ համար պահի, քեզ համար արա:
Առանց պատրուքի, ուզում ես ճրագն ինքն իրան քեզ լու՞ս տա:
Անբանացնիլ թուրը կժանգոտի:
Անվարիլ հողը, թե ցանեցիր, ղուրդ ու ղուրուշ կուտի սերմդ:
Առանց ամառի պտուղդ չի հասնի:
Բանը պետք է առաջ մարդ լավ միտք անի, հետո խոսա:
Բանը գիտենալը չի, բանը անիլն ա:
Գլխիս ջրաղաց էլ աղան, թաք ըլա տեղս տաք ըլի, ձեռիս թաս, սիրտս ուրախ:
Գելն ինքն իրան ա ականթի մեջն ընկել:
Նհախ տեղը դատած մալը ուտիլը ու դատարկ քնիլը հարամ ա:
Դեղ ունիս քո գլխին արա:
Դու ուզում ես անհիմք տուն շինել:
Եղ ունիս ձեր բղղմը պահի:
Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի:
ՈՒրագն իր դեհն ա տաշում, ծառն իր տակին շվաք անում:
Ջուրն իր ճամփեն կքթնի:
Տո զուռնեն ենտեղ փչիր, որ պար եկող ըլի:
Հազար անգամ թուք ու մուր, մեկ անգամ օրինակ տուր:
Մարդ ինչ անի, էն իրա առաջը կգա:
Մենք էլ գիտենք, թե կորած էշը որ գոմում ա կապած:
Անողը պրծել ա, ասողը՝ չէ:
Արտը խախուտ, մահանեն կարկուտ:
Ծվածղի խաթեր թավի պոչն են պաչմ:
Կեղցու փորը քաղաքըմը չի կշտանա:
Դմբզով բզի կլխին չեն տա:
Կացինն իրա պոչն չի տաշի:
Տարդագ կարասը կզնգա:
Էշին թողած փալանին են ծեծոմ:
Էշն էլ էն էշն ա, փալանն ա փոխված:
Էշը նիլնիլը մի այիբ ա, վեկենալը՝ երկու:
Թող ասեն կեշ ա, թող չասեն էշ ա:
Ժամից ես եմ կալի, ըղորմի ասածը տու ես տալի:
Մոդիկ հարեվանը հեռու բարեկամիցը լավ ա:
Հարամը էկավ, հալալին կտանի:
Խուփը թոլ ա ելել, կճուճը քթել:
Դաս տվող շատ կա, հաց տվող չկա:
Ճրագը իրա տակին լիս չի տա:
Շունը շան թաթ չի ծամի:
Սուտն ասում ա, մեռելներին էլ վկա կանչեմ:
Ցորեն հացին պոզեր ունի:
Քամու պերածը քամին կտանի:
Չրի պես կնաց, ավազի պես մնաց:
Խանչալի յարեն կլավանա, լիզվի յարեն չի լավանա:

Առաջադրանք`առած-ասացվածքները դարձնել գրական հայերեն

Աբովյանը, Արարատը և սինոդի նզովքը

Խաչատուր Աբովյանի (1) մասին շատերի պատկերացումները սկսվում ու ավարտվում են «Վերք Հայաստանի» վեպի մեկ նախադասությամբ. «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ…»:
Սակայն քիչ է հայտնի, որ Աբովյանը հարում էր Ներսիսական կուսակցությանը, որը դժգոհ էր հայոց եկեղեցու եւ, առհասարակ, հայերի հանդեպ ցարական Ռուսաստանի քաղաքականությունից:
«Չիրականացան հայ ժողովրդի քաղաքական ակնկալությունները, որոնց համար ռուսները քաղաքական հույսեր էին ներշնչում ռուս-պարսկական եւ ռուս -թուրքական վերջին պատերազմների ժամանակ՝ հայերի աջակցությունը ստանալու նպատակով» (2): Ներսիսականներն ամեն ինչ անում էին Տփղիսում (3) հայոց դպրոցը ռուսական ազդեցությունից դուրս պահելու ուղղությամբ:
Այն, որ Խաչատուր Աբովյանն առաջինն էր, ով Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի (4) գլխավորած արշավախմբի հետ Արարատ լեռան գագաթը բարձրացավ, դպրոցից հիշում են բոլորը: Սակայն դասագրքերում նշված չէ, թե այդ համարձակ քայլն ինչ է արժեցել Խաչատուր Աբովյանին:
«Արցունք, աղոթք եւ պահք» 
Ինը տարեկան Աբովյանն Էջմիածնում ուսանում է հինգ տարի: Այդ շրջանի մասին չափազանց քիչ տեղեկություն կա:
Տարիներ անց, գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Բոդենշտեդին Էջմիածին  առաջնորդելիս, Աբովյանը նրան պատմել է, որ վանքում մեծացել է «արցունքի, աղոթքի ու պահքի մեջ, այնպիսի միջավայրում, որ բթացնում է ամեն ազնիվ բան, որ զարգացնում է անբնական հակումներ»: Աբովյանն ասել է նաեւ, թե վանական կյանքի խստություններին չդիմանալով՝ մի քանի անգամ փորձել է փախչել վանքից, բայց անհաջող (5):
14 տարեկանում Աբովյանն Էջմիածնից տեղափոխվում է Հաղպատ, ապա Թիֆլիս՝ ուսումը շարունակելու:
1824 թ.-ին Թիֆլիսում բացվել էր Ներսիսյան հոգեւոր դպրոցը, որի տեսուչը Մոսկվայից հրավիրված բանաստեղծ Հարություն Ալամդարյանն (6) էր: Ռուսերեն, ֆրանսերեն եւ պարսկերեն լեզուներից բացի՝ սովորեցնում էին հայոց եւ համաշխարհային պատմություն, թվաբանություն, աշխարհագրություն, նկարչություն, տրամաբանություն, քրիստոնեական վարդապետություն, ճարտարախոսություն:

Խաչատուր ԱբովյանըԽաչատուր Աբովյանը

Աբովյանը տեղափոխվում է Ներսիսյան դպրոց: 1826-ին ավարտելով այն՝  ցանկանում էր ուսումը շարունակել Վենետիկում, սակայն ռուս-պարսկական պատերազմը խափանում է նրա ծրագիրը:
Վերադառնում է Էջմիածին, որտեղ կարգվում է կաթողիկոսի թարգման ու գրագիր:
1829 թվականին, Նիկոլայ I կայսեր հավանությամբ, Հայաստան է գալիս Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ Արարատ բարձրանալու մտադրությամբ: Դեռեւս 1811-ին Պարրոտը Կազբեկի գագաթ էր բարձրացել ու այնտեղից նշմարել Արարատը: Պարրոտի արշավախումբը միայն հետաքրքրասիրությունից չէ, որ ցանկանում էր Արարատ բարձրանալ: Ընդլայնվող Ռուսական կայսրությունը գիտական ու ռազմական հետազոտություններ էր անում. տեղեկություններ էին անհրաժեշտ հողերի բերրիության, բնակչության թվաքանակի ու կազմի, բնական հումքի պաշարների մասին: Պարրոտի արշավախումբը թարգմանչի կարիք ուներ: Էջմիածինն ուներ  ռուսերենին տիրապետող միայն մեկ թեկնածու՝ Աբովյանը: Նրան էլ հանձնարարվում է շրջել արշավախմբի հետ:
Երբ Պարրոտը հայտնում է Արարատի գագաթ բարձրանալու իր մտադրության մասին, Աբովյանը խնդրում է իրեն եւս տանել: Պարրոտի խնդրանքից հետո միայն, անձամբ կաթողիկոսի համաձայնությամբ, Աբովյանին թույլ տրվեց արշավախմբի հետ բարձրանալ Արարատ:
Որտե՞ղ էր Նոյյան տապանը 
Սնոտիապաշտությունն այն աստիճանի տարածված էր, որ մինչ այդ որեւէ մեկի մտքով չէր անցել Արարատ բարձրանալ: Դրա մասին մտածելն իսկ սրբապղծություն ու մեղք էր համարվում:
Սեպտեմբերի 27-ին, երրորդ փորձից հետո միայն, ժամը 15:15-ին, թվով վեց հոգի,  հասնում են լեռան գագաթը:  Մոտ 45 րոպե են անց կացնում Արարատի գագաթին, Պարրոտը երկրաբանական չափումներ է անում, որոշում լեռան բարձրությունը: Աբովյանը լեռան գագաթին տնկում է իր հետ բերած փայտե խաչը, ապա արշավախումբը   բռնում է վերադարձի ճանապարհը: Փորձելով ինչ-որ բան հետը վերցնել եւ ոչինչ չգտնելով՝ Աբովյանը թաշկինակի մեջ մի սառույցի կտոր է փաթաթում, ապա հալվող այդ սառույցի ջուրը լցնում շիշն ու վերցնում իր հետ:

Արարատ լեռը Արարատ լեռըԼուսանկարը` Ռիչարդ Սոմերի կտավը

Արարատի գագաթը հաղթահարելուց հետո, սակայն, բոլորին տարակուսանքն է պատում, անգամ Պարրոտին. լեռան գագաթին Նոյի տապանը չկար: Բայց ինչպե՛ս էր դա հնարավոր. ժողովուրդը գիտեր, որ ջրհեղեղից հետո այդ տապանն՝ ամբողջական,՝ կանգնած է Արարատի գագաթին: Դրան հավատում էին վերելքի բոլոր մասնակիցներն՝ անխտիր: Բայց այդ դեպքում  ու՞ր էր անհետացել տապանը, եւ ինչպե՞ս է, որ ոչ ոք չէր իմացել:  Մի՞թե սխալվել են, հավատացել են մի բանի, որը չի եղել: Հատկապես վախեցած ու տարակուսած էին նրանց ուղեկցող շինականներից երկուսը, որոնք մինչեւ գագաթ բարձրացել էին:
Պարրոտը փորձում է առաջ քաշել միակ հնարավոր վարկածը՝ տապանը չի անհետացել, շարունակում է մնալ սարի գագաթին, պարզապես ծածկված է սառույցի հաստ շերտով: Հետեւաբար՝  անտեսանելի է: Այս վարկածն ավելի է սարսափեցնում շինականներին. փաստորեն, իրենք սրբապղծություն են արել՝ կանգնելով տապանի վրա: Դրա պատասխանն էլ Աբովյանն է գտնում, թե՝ իրենք կանգնած են եղել ձյան ու սառույցի վրա, ոչ թե անմիջականորեն տապանի: Հետեւաբար՝ իրենց արածն ամենեւին սրբապղծություն չէ:
«Սրբապիղծը», որը տեսավ այն, ինչ չպիտի տեսներ… 
Աբովյանը Պարրոտին հայտնում է  ուսումը Դորպատում շարունակելու իր ցանկության մասին, խնդրում օգնել նրան՝ պետական կրթաթոշակով սովորել: Ի դեպ, Պարրոտի արշավախմբին ուղեկցելիս՝ Աբովյանը սովորում է գերմաներեն մի քանի նախադասություն: Մեկ տարի անց նա արդեն տիրապետում էր գերմաներենին այնպես, որ բնագրով կարդում էր գերմանացի փիլիսոփաներին:
Պարրոտի արշավախմբի հետ անցկացրած երկու ամիսներից հետո, ճանապարհելով նրանց Դորպատ, Աբովյանը վերադառնում է Էջմիածին եւ դիմում է ներկայացնում սինոդին՝ թույլ տալ իրեն եւս մեկնել Դորպատ՝ ուսանելու։ Սակայն հոգեւորականները, անգամ կաթողիկոսը, փորձում են ետ պահել նրան այդ «վտանգավոր» մտքից: Նրան սկսում են հալածել նաեւ Արարատի գագաթը բարձրանալու համար: Հոգեւորականները վստահ էին, որ Նոյյան տապանն Արարատի գագաթին է, հետեւաբար այնտեղ ոտք դնելը սրբապղծություն է:

Առասպել կար, թե իբրեւ սուրբ Հակոբը փորձում է բարձրանալ լեռան գագաթ՝ իր աչքով տապանը տեսնելու: Ճանապարհի կեսին, հոգնած քնում է, եւ երազում նրան հրեշտակ է հայտնվում . «Հակո՛բ, Հակո՛բ, Տերը լսեց քո աղերսանքը, ահա քեզ մոտ է տապանի մի մասը վերցրու եւ գնա : Եվ իզուր մի տքնի տեսնելու այն, ինչ Աստծո կամքով, մարդկանց անտես պիտի մնա»: Եվ Աբովյանը, որին շատ լավ հայտնի էր այդ պատմությունը, հանդգնել էր ոտք դնել այդ սուրբ վայրը: Կրոնավորների համար դա եկեղեցու դեմ ուղղված հանդուգն քայլ էր, որը պետք է պատժվեր:
Քանի դեռ Պարրոտը Հայաստանում, ոչ ոք չէր համարձակվում Աբովյանի երեսով տալ կատարած «սրբապղծությունը»։
«Արյունոտված սրտով ես կրկին հանդիպեցի Էջմիածնի սեւ պատերին, որոնք ինձ երբեք  այնքան սարսափելի չէին թվացել, ինչպես այդ ժամանակ: Ինձ համար աներեւակայելի տանջանքներով անցավ ամբողջ շաբաթը: Համարյա ամեն օր ես կանչվում էի՝ այն ժամանակ դեռեւս հզոր եւ ամբողջ եկեղեցու եւ, նույնիսկ, ազգի վրա անսահմանափակ իշխանություն ունեցող սինոդի սարսափելի դատաստանին: Մեկի հանդիմանությունները, սպառնալիքները, հրահանգները, մյուսի խոստումները՝ այդ օրվանից հինգ տարի անց եպիսկոպոսական աստիճան եւ տեղ տալու վերաբերյալ, ոչինչ, ոչինչ չէր սարսափեցնում, չէր հրապուրում ինձ»:
Սինոդն ամեն ջանք գործադրում էր՝ կանխելու Աբովյանի ՝ Դորպատում  ուսումը շարունակելու միտքը: Սինոդը խոստանում է նրան՝ կարգավորել  Լազարյան ճեմարանում ուսանելու հարցը՝  առաջարկելով մինչ այդ շարունակել կաթողիկոսի  գրագրի ու թարգմանչի աշխատանքը: Աբովյանը հուսադրվում է եւ շարունակում Էջմիածնում կատարել իր աշխատանքը: Սակայն կաթողիկոս Հովհաննես Կարբեցին ծածուկ տեղեկացնում է նրան, որ Սինոդի այդ խոստումը կեղծ էր եւ տրված էր, որ Աբովյանը հրաժարվեր Պարրոտի հետ ուսման մեկնելու մտքից:

«Սարսափելի հուսահատությունը դժոխային ուժով համակեց ինձ»,- գրում է Աբովյանը : Նա ներկայանում է սինոդին եւ հայտնում հոգեւոր կոչումը թողնելու իր վճիռը:  «Սինոդը միաբանության ցուցակից ջնջելով իմ անունը, նզովք կարդաց՝ օրհնության փոխարեն: Խլեցին իմ բոլոր իրերը՝ մինչեւ վերջին թելը, թողնելով միայն վրայիս հագուստը: Վայ նրան, ով դրանից հետո նույնիսկ համարձակվեր ինձ ողջունել: Մութ գիշերին, առանց մի կոպեկի, դուրս եկա վանքից ու գիշերն անցկացրի փեսայիս տանը՝ Վաղարշապատում» :

Հայ մամուլը եւս դատաստան էր պահանջում Աբովյանի դեմ, որը Արարատյան վերելքներով «պղծել» էր ազգային սրբությունները : Դրանից հետո բողոքում են Ներսես Աշտարակեցուն, թե Աբովյանը բարոյական անհանդուրժելի նկարագիր ունի եւ ենթակա է Սիբիրի կամ մեկուսացման: Աշտարակեցին ընթացք չի տալիս այդ զրպարտություններին:
Երբ Հայաստանով տարածվում է Աբովյանի՝ Մասիս բարձրանալու լուրը, Աբովյանին ու արշավախմբին մեղադրում են ստախոսության մեջ, անվերջ հարցուփորձի են ենթարկվում գագաթ հասած ակոռեցի շինականներ Մուրադն ու Հովհաննեսը: Նրանց հավաստիացումները, թե ոչ մի տապան չեն տեսել, այնքան բացասական արձագանքի է արժանանում, որ վերջիններս Աբովյանին խնդրում  են ինչ-որ ձեւով աջակցել իրենց՝  հակառակ դեպքում ստիպված պիտի հերքեն գագաթ բարձրանալու մասին ճշմարտությունը (12):
Հոգեկան ծանր ապրումների մեջ՝ Աբովյանը վերադառնում է ծնողների տուն: Եվ, ահա, 1830-ի գարնանը ստացվում է Պարրոտի նամակը Աբովյանի անունով.
«Սիրելի՜ բարեկամ, Ձեր վիճակը որոշված է, կատարվել է՝ ինչ ցանկանում էիք: Անհամբեր սպասում եմ Ձեր ուրախ գալստյանը»…
Աղբյուրը

Քանաքեռի պատմությունից

Без названия

Քանաքեռ գյուղը գտնվել է պատմական Կոտայք գավառում: Կոտայք գավառի մասին տեղեկություններ են պահպանվել 7-րդ դարի Աշխարհացույցում, հայկական հին ձեռագրերում, հիշատակարաններում: Կոտայք անվան ծագման մասին, ըստ Արքեպիսկոպոս Սմբատյանց Նախիջևանցու, կան տարբեր կարծիքներ:  Ոմանք ասում են, թե՝Կոթաքար քաղաքի բնակիչները, զավթելով այս գավառը, այն անվանել են Կոտայք:  Ոմանց կարծիքով եղել է Կոտե անունով մի իշխան, որի անունից էլ մնացել է այդ անունը: Հին հիշատակարաններում պահպանվել են գյուղի հիմնադրման և նրա անվան ստուգաբանության վերաբերյալ զանազան ավանդություններ: Ըստ մի ավանդության` Քանաքեռը կամ Քամաքերը բնակատեղին է եղել Նոյի Քամ որդու՝ հիմնված ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, թե հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում` Դարաբաս բլրի վրա, բնակվելիս է եղել մի թագավոր` Քանան անունով: Վերջինս ունեցել է մի քույր, որ բնակվել է այն վայրում, ուր հիմա գտնվում է Քանաքեռը: Այդ աղջկան տեղի բնակիչները սովորություն են ունեցել կոչելու Քանանի քույր: Եվ այսպես՝ Քանաքույր և Քանաքեռ: Դարաբաս բլրի վրա դեռևս մնում են վերոհիշյալ իշխանի պալատի հիմքերը: Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը, վերցնելով ժողովրդական ավանդությունը, Դարաբասի գոյությունը փորձում է հիմնավորել, թե այդ պալատն իրոք Քանան իշխանինն է եղել և նա իշխել է այնտեղ, քանի որ վերջինս պատմական անձնավորություն է եղել:

 Ծարավ-աղբյուր
Հրազդան գետի ձախ ափին, ժայռի տակից դուրս է հորդում  Ծարավ- աղբյուրը: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ պահպանվել է երկու ավանդություն: Իբր գյուղի երկու մեծավորներ ինչ-որ հարցի շուրջ վիճելիս են լինում: Նրանցից մեկը, որն ավելի խորամանկ էր, մյուսին նսեմացնելու համար, ասում է. «Ես քեզ կտանեմ աղբյուրը, ծարավ հետ կբերեմ»: Իսկ մյուսն համառում է, և երկուսով իջնում են Հրազդանի կիրճի ամենավճիտ ու սառը ջուր ունեցող աղբյուրից մեկի մոտ: Ընդդիմախոսը փորձում է ջուր խմել, մյուսն ասում է, թե այդպես չի լինի. մի վկա չկա, որ հաստատի ջուր խմելու փաստը: Դրա համար հարկավոր է գյուղ գնալ, մարդ բերել, որ ներկա լինի այդ արարողությանը: Համաձայնվում են, ձորից բարձրանում են, մտնում գյուղ՝ վկա բերելու: Իսկ գյուղում համագյուղացիները սպասում էին նրանց վերադարձին: Աղբյուրից մեծավորի  ծարավ հետ դառնալու մասին լուրն արագ տարածվում է Քանաքեռում: Այդ ժամանակվանից աղբյուրի անունը քանաքեռցիք դնում են Ծարավ աղբյուր: Երկրորդ ավանդության համաձայն` Ծարավ աղբյուր է կոչվում այն պատճառով, որ այդ աղբյուրի ջուրը շատ սառն է ու անուշահամ, ծարավ մարդը խմելով չի կշտանում: Այդ մասին կա նաև ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությունը: Նա գրում է. «Քանաքեռի հյուսիսային կողմը` ձորում`  Հրազդանի ափին, մի մեծ աղբյուր կա, որը կոչվում է Ծարավ աղբյուր:Այս անունը, ասում է, առաջացել է նրանից, որ ինչքան ջուր խմեն այս աղբյուրից, ծարավը չի հագենա, ծարավ կմնան: Հայ մեծ լուսավորիչ Խ. Աբովյանը մանկության տարիներին շատ է խաղացել այդ աղբյուրի մոտ: Ծարավ աղբյուրի անուշ ջուրը հաստաբուն ընկուզենիների և պտղատու ծառերի ստվերը, կանաչ, ծաղկապատ տարածությունները, գարնան, ամռան ու աշնան ամիսներից կանչել են Քանաքեռի, Երևանի, անգամ Հայաստանի ծայրամասերի բնակիչներին՝ այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու: Ձորն առանձնապես բազմամարդ է եղել Համբարձման տոներին, որը սովորաբար նշվել է բնության գրկում:Այնքան գեղատեսիլ ու նշանավոր էր Ծարավ աղբյուրն իր շրջակայքով, որ, ինչպես Աբովյանն է գրում Զրնդեհից էլ մարդիկ Համբարձման տոնին գալիս էին այստեղ:

Ըստ Գ. Ասատրյանի «Պատմական Քանաքեռը» գրքի

Քայլարշավ Հրազդանի ափով Քարաշամբ գյուղի հատվածում,

d0b1d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b98
Նպատակը`քայլել և  ծանոթանալ Հրազդան-Զանգու գետի այս հատվածին, տեսնել Հրազդան և Արա գետերի խառնվելու տեղը, Հրազդանի ջրապտույտի տեսարանը, ծանոթանալ բնապահպանական խնդիրներին, իրականացնել աղբահանությանն ուղղված աշխատանք, տեսնել «Քարաշամբ» քարեդարյան և միջնադարյան   քարայր-կացարանները, Զանգվի ափին իրականացնել լուսանկարչական ֆլեշմոբ:
Մասնակիցներ` Քոլեջի սովորողներ , դասավանդողներ:
Անի Տեր-Ղազարյան «Օրը Հրազդանի հետ»
Մարինե Մկրտչան
Պայծառ Հարությունյան
Գոհար Գաբրիելյան
Մերի Խանջյան
Հրազդան, գետակդ իմ անուշիկ

Աբովյանի մահը

Աբովյանի անհայտացման մասին զանազան վարկածներ կան, ոմանք քաղաքական միտումների են վերագրում, այլոք թուրքերի վրիժառության հետևանք են ասում, իբրև թե պարսիկ խաների կանանց հետ ունեցած հարաբերության համար, նրանցից խեղդվել և անհայտացել է: Ասում են, որ գլխարկը, կոշիկի մեկ հատը, սերթուկը գտել են Զանգվի ափին, բայց այս ամենը բերանացի տարածված լուրեր են, հաստատ ոչինչ չկա: Ոմանք ել իբրև կնոջից լսած, ասում են, թե նա կորչելու նախընթաց երեկոյին շատ մտախոհ է եղել, ոչ ոքի հետ չի խոսել, վաղ երեկոյից մինչև ուշ գիշերը ժամը մինչև չորսը շարունակ գրել է՝ առանց վեր կենալու ու պառկելու:

Продолжить чтение «Աբովյանի մահը»

Աբովյանի հետքերով, Աբովյանի տուն-թանգարանում

Կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիները «Խաչատուր Աբովյան» նախագծով հայրենագիտության դասն անցկացրին Աբովյանի տուն-թանգարանում:
Մինչ այդ սովորողները ծանոթացել էին Քանաքեռին, նրա պատմությանը, անվան հետ կապված ավանդությանը, պատմամշակութային վայրերին: