Նամականի

Աշխարհին հայտնի մարդկանց նամակներից
Հարրի Բրաուն
Գարսիա Մարկես
Աբրահամ Լինքոլն
Չառլի Չապլին
Լիվինգստոն Լարնեդի
Էդմոնդո դե Ամիչիս
Ջոն Սթեյնբեքի
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Շառլ Ազնավուր: Ես արտահայտել եմ իմ բոլոր զգացումները, սպառել բոլոր բառերը…

Charles-Aznavour-corps
Հարկ չկա պատմելու իմ կյանքը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչինչ չեմ հիշում: Իմ մանկական արկածներից, տխրություններից և ուրախություններից ոչինչ չի մնացել: Բոլորը ցնդել են: Եվ ամեն անգամ, երբ հարկ է լինում պատմել իմ կյանքը, ես օգնության եմ կանչում մորս: Նա ամեն ինչ հիշում է, իսկ ես՝ ոչինչ: Եվ հետո, ինձ թվում է՝ հետաքրքիր չէ պատմելը, որ ես հայ եմ, որ հինգ տարեկանում վարակվել եմ կարմրուկով, որ իմ նախապապը երազել է հրշեջ դարձնել Ազնավուրյան տոհմի բոլոր արուներին:

Աֆիշի վրա անգլերեն գրված է. «Եթե կարծում եք, թե նրա երգերը շատ անհասկանալի են, դանդաղ լսեք:

Продолжить чтение «Շառլ Ազնավուր: Ես արտահայտել եմ իմ բոլոր զգացումները, սպառել բոլոր բառերը…»

Հովհաննես Թումանյան. «ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ»

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։

Продолжить чтение «Հովհաննես Թումանյան. «ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ»»

Նամականի

KONICA MINOLTA DIGITAL CAMERA
Այս բաժնում նշանավոր մարդկանց նամակներն են իրենց զավակներին և այլոց:

 

10-11-րդ դասարաններում կարդում ենք նշանավոր մարդկանց նամակների այս շարքը, քննարկում, վերլուծում:

Հարի Բրաուն
Գարսիա Մարկես
Աբրահամ Լինքոլն
Չառլի Չապլին
Լիվինգստոն Լարնեդի

Վերլուծություններ
Ինեսսա Փանոսյան
Թամարա Դավթյան
Թամարա Դավթյան
Թամարա Դավթյան
Թամարա Դավթյան
Համիկ Թադևոսյան
Համիկ Թադևոսյան
Անուշ Թադևոսյան
Էլինա Սիմոնյան
Մարիա Կարապետյան
Մարինե Մանուկյան
Էլեն Պողոսյան
Հասմիկ Վարդանյան
Նիկա Պողոսյան
Աննա Ստեփանյան
Սոֆի Առաքելյան
Տիգրան Արամյան
Գեղամ Քեշիշյան

Մարկեսի հրաժեշտի նամակը

gabriel-garcia-marquez-843
Հայտնի կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը, հիվանդ լինելով քաղցկեղով և կարծելով, որ մահանում է, հրաժեշտի նամակ է գրում իր ընթերցողներին: «Եթե Աստված մի պահ մոռանար, որ ես հասարակ լաթե տիկնիկ եմ և տար ինձ ևս մի քիչ կյանք, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ:

Продолжить чтение «Մարկեսի հրաժեշտի նամակը»

Աբրահամ Լինքոլնի նամակը որդու ուսուցչին. հզոր նամակ, որ պիտի կարդան բոլորը

Աբրահամ Լինքոլնը մարկության պատմության մեջ մտավ որպես ամենամարդասեր ու խելացի մարդկանցից մեկը: Նա կյանքում շատ դառնություններ է տեսել, ծնվել է աղքատի ընտանիքում, մեծ զրկանքներ է տեսել, տեսել է իր չորս զավակներից երեքի մահը: Նրան կարելի է անվանել Մեծ ուսուցիչ:

Продолжить чтение «Աբրահամ Լինքոլնի նամակը որդու ուսուցչին. հզոր նամակ, որ պիտի կարդան բոլորը»

Մխիթարյանները Վահրամ Փափազյանի հուշերում

hqdefault

Առաջին անգամ ոտք դրի դպրոցի գոնդոլի մեջ՝ հանդարտ սահելով լուռ կանալներից դեպի Մուրատյան լիցեյը, որը այնքան նշանակալից և ճակատագրական եղավ ինձ համար: Ամառվա արձակուրդի օրեր էին, և ամբողջ աշակերտությունը իր ուսուցչական կազմով գտնվում էր դպրոցական ամառանոց  Ազոլո գյուղում` Պո և Ադիջե գետերի միացման կետում, գեղածիծաղ դաշտավայրի մեջ:  Մենք անմիջապես ուղևորվեցինք դեպի Ազոլո, և ես ժամանակ իսկ չունեցա քաղաքը կամ դպրոցը տեսնելու:

Продолжить чтение «Մխիթարյանները Վահրամ Փափազյանի հուշերում»

Սողոմոն Իմաստուն, երեք առակ

1.  Մի Մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Մի օր այգում երկար աշխատելուց հոգնեց ու որոշեց պառկել ու հանգստանալ ընկուզենու ստվերում: Նա մեկ նայում էր ճյուղերի արանքներից երևացող ընկույզներին, մեկ` կողքին աճած ձմերուկներին:
«Տեր Աստված,-հանկարծ սկսեց մտածել նա, – ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ կարգին է: Միայն մի մեծ սխալ ես գործել. Ձմերուկն այս հսկա ծառի վրա պետք է աճեր, ընկույզը` թփի: Տեր, դու էլ ես սխալներ անում»:

Продолжить чтение «Սողոմոն Իմաստուն, երեք առակ»

Կոմիտասյան օրեր

12592481_747889675312882_3234739586560344700_n

Սովորողների հետ «Անլռելի զանգակատուն» պոեմից ընթերցումներ:
Դրվագ Կոմիտասի կյանքից:
Հուշեր Կոմիտասի մասին
Կոմիտասը` բանաստեղծ:
Կոմիտասը և Թումանյանը:
Կոմիտաս և Փանոս Թերլեմեզյան
Կոմիտասի ձայնը, երգերի ունկնդրում:

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ ԵՎ ԿՈՄԻՏԱՍ

10957581_943316315703275_2979818377250501888_n

1921թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ իր սենյակը մտա: Պառկած էր, վեր ցատկեց. ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»: Հետո «նստիր» ասաց ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց, և սկսեցինք խոսիլ:
_ Կոմիտաս,_ ասացի,_ գիտեմ՝ չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում:
Սակայն նա բառերի ստուգաբանություն և փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց.
_ Պետք չէ. հարկավոր է միայն լույս և բնություն:
Առաջարկեցի միասին Սևան գնալ:
_ Ի՞նչ անեմ այնտեղ,_ ասաց: Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց:
_ Գնանք դուրս, ման գանք,_ ասացի:
_ Այստեղ շատ լավ է,_ ասաց:
Կյանքի և մահվան մասին խոսելիս ասաց, որ մահը գոյություն չունի, և իսկույն սենյակի դուռը բանալով ավելացրեց. «Սա գերեզման չէ, ապա ի՞նչ է»: Կոմիտասին հանգստացնելուց հետո ասացի. «Գնամ, չձանձրացնեմ»:
_ Չէ՛, եկել ես, նստիր, էլ ու՞ր ես գնում:
Ասացի, որ իր բարեկամներից մեկին իրեն մոտ են բերելու, որը եկել է Փարիզ՝ դերասանություն սովորելու:
_ Ո՛չ, ինչի՞ է պետք այդ արվեստը:_ Եվ Ագաթանգեղոսից մի քանի խոսք ասաց, և երբ չափազանց խրթին գրաբար լինելուն համար սկսեցի մտածել, նա անմիջապես բացատրեց._ խոզերը, երբ աղբաջրի մեջ կլողան, կարծում են, որ լավ լոգանք են անում:
Խոսեցի իր աշակերտների մասին. ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու:
Հարցրի՝ հա՞յ երաժշտությունն է լավ, թե եվրոպականը. «Եղբայր (բարկացած), դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը՝ իր»:
Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո՛», ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ՛, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»:
Մի կես ժամ էլ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց, դուռը բաց արավ և գնաց, երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխոսեց: Հագնվեցի, մնաս բարև ասացի և առանց պատասխան ստանալու՝ դուրս եկա:
1928 թվին մի անգամ ևս այցելեցի կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից:
…Որոշ է, որ Կոմիտաս ամենեն ավելի ինքը կզգա իր էությունը բզկտող տառապանքը. «Զիս հանգիստ ձգեցեք», «ես իմ անելիքներս ունիմ…»,_ կըսե մեկու մը: Եվ երբ իր ներկայության ընդունված ուրիշ հայրենակից մը բաժնվելու ատեն փափագ կհայտնե կրկին այցելել, ան կհարե սրտառուչ կերպով. «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճամփորդ եմ…»:

ՄԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴ ԿՈՄԻՏԱՍԻՆ
(Փանոս Թերլեմեզյանի հուշերից)
(«Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից)

Աղբյուրը