Զրույցներ և ավանդապատումներ

Շատ հետաքրքիր պատմություններ կան մեր բնակավայրերի մասին  Այդպիսի պատմությունները պարզում են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը` ժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։ Օրինակ` Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել այդ տեղանունը։
Երևան
Ըստ ավանդության, երբ Նոյան տապանը ջրհեղեղից հետո կանգ առավ Արարատի գագաթին, Նոյը դուրս եկավ տապանից իր երեք որդիների, հարսերի և թոռների հետ և նայեց շուրջ բոլորը: Ջուրը ետ էր քաշվել և նա տեսավ ինչ-որ բան հեռվում: Նոյը ուրախացավ, ձեռքը մեկնեց այդ կողմ և բացականչեց. «Երևաց, երևաց…» Նա նկատի ուներ ցամաքը: Պատմում են, որ հենց այդ բարձրադիր տարածքում հետագայում կառուցեցին քաղաք, որի անունն էլ դրեցին Երևան:

Մթնաձոր
Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Ասում են, որ երբ նա ծիծաղել է` չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ լաց է եղել` անձրև է եկել։ Դևերը գողացել են նրան ու տարել ձորի ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի կենդանի շունչ։ Աղջիկը սկսել է լաց լինել։ Ասում են նաև, թե մինչև հիմա էլ կա այդ աղջիկը։ Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Մեկ-մեկ էլ, երբ եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է։

Ապարան
Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։ Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան։

Զանգեզուր
Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ` մեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր:

Արզնի
Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ է տեղի ունեցել հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև։ Այդ ճակատամարտում Արան զոհվում է։ Շամիրամը հրամայում է իր զինվորներին` գտնել Արայի դիակը։ Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային, զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի:

Քանաքեռ
Քանաքեռ գյուղը գտնվել է պատմական Կոտայք գավառում: Կոտայք գավառի մասին տեղեկություններ են պահպանվել 7-րդ դարի Աշխարհացույցում, հայկական հին ձեռագրերում, հիշատակարաններում: Կոտայք անվան ծագման մասին, ըստ Արքեպիսկոպոս Սմբատյանց Նախիջևանցու, կան տարբեր կարծիքներ:  Ոմանք ասում են, թե՝Կոթաքար քաղաքի բնակիչները, զավթելով այս գավառը, այն անվանել են Կոտայք:  Ոմանց կարծիքով եղել է Կոտե անունով մի իշխան, որի անունից էլ մնացել է այդ անունը: Հին հիշատակարաններում պահպանվել են գյուղի հիմնադրման և նրա անվան ստուգաբանության վերաբերյալ զանազան ավանդություններ: Ըստ մի ավանդության` Քանաքեռը կամ Քամաքերը բնակատեղին է եղել Նոյի Քամ որդու՝ հիմնված ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, թե հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում` Դարաբաս բլրի վրա, բնակվելիս է եղել մի թագավոր` Քանան անունով: Վերջինս ունեցել է մի քույր, որ բնակվել է այն վայրում, ուր հիմա գտնվում է Քանաքեռը: Այդ աղջկան տեղի բնակիչները սովորություն են ունեցել կոչելու Քանանի քույր: Եվ այսպես՝ Քանաքույր և Քանաքեռ: Դարաբաս բլրի վրա դեռևս մնում են վերոհիշյալ իշխանի պալատի հիմքերը: Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը, վերցնելով ժողովրդական ավանդությունը, Դարաբասի գոյությունը փորձում է հիմնավորել, թե այդ պալատն իրոք Քանան իշխանինն է եղել և նա իշխել է այնտեղ, քանի որ վերջինս պատմական անձնավորություն է եղել:

 Ծարավ-աղբյուր
Հրազդան գետի ձախ ափին, ժայռի տակից դուրս է հորդում  Ծարավ- աղբյուրը: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ պահպանվել է երկու ավանդություն: Իբր գյուղի երկու մեծավորներ ինչ-որ հարցի շուրջ վիճելիս են լինում: Նրանցից մեկը, որն ավելի խորամանկ էր, մյուսին նսեմացնելու համար, ասում է. «Ես քեզ կտանեմ աղբյուրը, ծարավ հետ կբերեմ»: Իսկ մյուսն համառում է, և երկուսով իջնում են Հրազդանի կիրճի ամենավճիտ ու սառը ջուր ունեցող աղբյուրից մեկի մոտ: Ընդդիմախոսը փորձում է ջուր խմել, մյուսն ասում է, թե այդպես չի լինի. մի վկա չկա, որ հաստատի ջուր խմելու փաստը: Դրա համար հարկավոր է գյուղ գնալ, մարդ բերել, որ ներկա լինի այդ արարողությանը: Համաձայնվում են, ձորից բարձրանում են, մտնում գյուղ՝ վկա բերելու: Իսկ գյուղում համագյուղացիները սպասում էին նրանց վերադարձին: Աղբյուրից մեծավորի  ծարավ հետ դառնալու մասին լուրն արագ տարածվում է Քանաքեռում: Այդ ժամանակվանից աղբյուրի անունը քանաքեռցիք դնում են Ծարավ աղբյուր: Երկրորդ ավանդության համաձայն` Ծարավ աղբյուր է կոչվում այն պատճառով, որ այդ աղբյուրի ջուրը շատ սառն է ու անուշահամ, ծարավ մարդը խմելով չի կշտանում: Այդ մասին կա նաև ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությունը: Նա գրում է. «Քանաքեռի հյուսիսային կողմը` ձորում`  Հրազդանի ափին, մի մեծ աղբյուր կա, որը կոչվում է Ծարավ աղբյուր:Այս անունը, ասում է, առաջացել է նրանից, որ ինչքան ջուր խմեն այս աղբյուրից, ծարավը չի հագենա, ծարավ կմնան: Հայ մեծ լուսավորիչ Խ. Աբովյանը մանկության տարիներին շատ է խաղացել այդ աղբյուրի մոտ: Ծարավ աղբյուրի անուշ ջուրը հաստաբուն ընկուզենիների և պտղատու ծառերի ստվերը, կանաչ, ծաղկապատ տարածությունները, գարնան, ամռան ու աշնան ամիսներից կանչել են Քանաքեռի, Երևանի, անգամ Հայաստանի ծայրամասերի բնակիչներին՝ այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու: Ձորն առանձնապես բազմամարդ է եղել Համբարձման տոներին, որը սովորաբար նշվել է բնության գրկում:Այնքան գեղատեսիլ ու նշանավոր էր Ծարավ աղբյուրն իր շրջակայքով, որ, ինչպես Աբովյանն է գրում Զրնդեհից էլ մարդիկ Համբարձման տոնին գալիս էին այստեղ:

Առաջադրանք:
Շարունակիր նյութը`  քո գյուղի, բնակավայրի  կամ  այլ բնակավայրերի մասին պատմություններ ներկայացնելով:

Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը, գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, թե բերնիբերան կրկնվելով, տարածվելով` վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կանցնի:
Գող մը էր Զաբուղոն մեր գեղին մեջ, ոչ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փչանա, ոչ ալ այն ահարկու ավազակը, որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն — ատեն:
Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջն էր, օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն:

Продолжить чтение «Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը»

Առաջադրանք հայոց լեզվից, 9-րդ դասարան

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով, ստրուկի մտքով, լի և առատ, կյանքի հյութ, ցավից լլկված, մոլոր մտքով, սուր ընթացող, խելքը կորցրած, նոր հայտնված, մենակ ապրող, խիստ բարքով, երկար ապրող, նոր եկած, աչքին հաճելի:
2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն, պախուրց, նանիր, հորջորջել, ագուցել, զեղծել, թալկանալ, ոթել, դժնդակ, ճեպել:
3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:
4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:
Ինքդ փորձիր կազմել նմանատիպ առաջադրանք;

 

Առաջադրանք հայոց լեզվից, 08.10

  1. Բառակապակցությունների իմաստն արտահայտիր մեկ բառով

Յոթ գլխով, արի սրտով, կյանքի հյութ, սուր մտքով, մոլոր մտքով, սիրտը բեկված, տագնապից հալածված, կապույտ աչքով, սուր ընթացող, խելքը կորցրած, աչքին հաճելի, մենակ ապրող, խիստ բարքով, հոգ տանող, միասին ձուլված, երկար ապրող, առաջին հերթին:

  1. Յուրաքանչյուր արմատով կազմել երկուական բարդ բառ` դարձնելով այն առաջին և վերջին բաղադրիչ

Ծառ, գործ, մարդ, դաշտ, եղբայր, տուն, ոսկոր, սեղան, ջուր, հող, թուղթ:

  1. Գտնել հականիշ զույգերը (5 զույգ)

ա) ծանրախոհ, փութաջան, ծիծաղ, ողբ, զառամյալ, ծնունդ, թեթևամիտ, ալարկոտ, երիտասարդ, մահ
բ)   կամովին, սանձարձակ, լայնախոհ, կայուն, ակամա, նեղմիտ, զուսպ, խախուտ, լի, փուչ
գ)   ինքնավստահ, կայտառ, անագի, անուշ, պարկեշտ, վարանոտ, տրտում, պոչավոր, դառնահամ, անամոթ:

Բարբառի փոխադրումը ժամանակակից հայերենի

Սիսիանի բարբառով տրված հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի։

Մէ մարդ ու կնիգ են ըլնում: Ծերացել են, մի տղա ունեն: Ասըմ ա.- Պե՛ր, տղային պսակենք:
Ասըմ ա.-Պսակենք:
-Պա ո՞ւմ ախչիկն առնենք:
Ասըմ ա.-Մտիկ եմ տալի` մեր կյուղում էնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն ա, արի կնանք, տերտերի ախչիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի ախչիկն առնում են: Պերում են տուն: Դե, էսօր հարս ա, թազա ա, էգուց, մյուս օրը կլավանա: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում ա: Հիմի, տունը ճուր չկա, թոնիրն էլ վառել ա կիսուրը, կազանն էլ էրվում ա: Մարդը կնգանն ասըմ ա.- Ա՛յ կնիգ, ախր կազանն էրվում ա, ճուր չկա, թո տանեմ, մի վեդրո ճուր պերեմ:
Կնիգն ասըմ ա. — Չէ՜, այ մարդ, ամոթ ա, ես ըստեղ, հարսն ըստեղ, տու տանես, ճուր պերե՞ս: Թո, ես տանեմ:
Մարդ ու կնիգ կռվում են` էն ասըմ ա` ես տանեմ, կնիգն ասըմ ա` ես տանեմ:
Հարսը վեր ա կենում, ասըմ.- Ա՛յ հերն ու մեր, ընչի եք կռվըմ, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ կնացեք, պերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս:

Առաջադրանք հայոց լեզվից, 30.09

 1.Բացատրական բառարանների օգնությամբ գտեք հետևյալ բառերի իմաստները;
Գահնամակ, բդեշխ, մարդպետ, մարզպան, ոստանիկ, կուսակալ, հազարապետ, սպարապետ, սենեկապետ:
2.  Բառաշարքում գտեք արևելահայերեն և արևմտահայերեն համարժեք բառերը:
Ժամանակ, աղեկ, աղվոր, ճատրակ, նավթ, լավ, անանկ, փակ, քարյուղ, ատամ, լմննալ, քակել, այնպես, այնպիսի, ատեն, ֆինանսական, հյուլե, շախմատ, ամուսին, ակռա, գոց, ատոմ, բռնցքամարտ, հոն, մանչ, քանդել, էրիկ, այստեղ, գեղեցիկ, ելևմտային, հոս, լրանալ, կռփամարտ, փող, այնտեղ, ստակ;
3. -ուհի վերջածանցով  4- ական գոյական կազմել 
ա) հասարակ գոյականներից
բ)  հատուկ գոյականներից
գ)  ժողովրդի կամ երկրի անուններից
դ)  ածականներից կամ բայարմատներից
4. Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում:
Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:
5. Գրեցեք — գույն բաղադրիչով գունանուններ:
ա)բույսերի անուններից
բ) տարբեր առարկաների անուններից
գ) մետաղների անուններից:

 

Առաջադրանք, բայեր

Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը դուրս է պրծնում անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով սլանում հովտով:
Կեսգիշերին հոլիկում արթնանում եմ գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով աչք է գցում հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով վրա է տալիս, և թվում է,  թե գետն է սպառնագին գրոհում մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա սարսափ է պատում քեզ. հանկարծ տանի հոլիկը:
Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ երևում են ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ նիրհում են: Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ կռացնելով, խուլ ձայնով քարերն է տեղից տեղ շարժում ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է տարածում չորս կողմը: Խավարի մեջ ուրվագծվում են արծաթազօծ լեռնագագաթները:

Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական:

Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին:
Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը:
Բացումն անընդհատ հետաձգում են:
Մեղմ քամին շարժում է սաղարթները:
Բարբարոսի թուրն ու նիզակը  խոցել են հայոց ձեռագրերը:
Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը:

Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:

Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից:
Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա  շողշողուն կաթիլներ են շարվել:
Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից:
Այդ կենդանին` ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել:
Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից:
Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից: