Թումանյանն իր մասին

  • main20100324_9Ամենից առաջ…պետք է ասեմ, որ ես, մի բան գրելիս, գրում եմ էն, ինչ որ ես եմ զգում ու մտածում…
  • Ուր մուտք են գործել բանաստեղծություններս, մի տեսակ համակրանք և հարգանք եմ նկատում դեպի ինձ, բայց ես ինձ դեռ շատ անարժան եմ գտնում այդ վերաբերումներին:
  • Ես կրկնում եմ` շատ համեստ կարծիք ունեմ իմ ոտանավորներիս մասին և տեսնելով այսքան համակրանք`շփոթված եմ:
  • Ես չեմ ուզում վերապրել իմ երախայրիքները`պատանեկան անփորձ գործերն են, և ավելի շատ պակասություններ ունին, քան արժանիքներ:
  • …Ես առաջ եմ գալիս ոչ թե «տիրող հանգամանքներից», այլ մի արյունոտ հողից, մի անօրինակ զարհուրելի պատմությունից, մի հոշոտված ժողովուրդից, ուր ինձ բանաստեղծ է արել ճակատագիրը ու ներշնչել է անկեղծ լինել ամենից առաջ:
  • …Ազդեցությունները ես ոչ թե իմ գործերի, տողերի մեջ եմ նկատում, այլ  զգում եմ իմ հոգու, իմ բարոյական ամբողջության վրա…
  • Քառյակները շատ ուժեղ շտրիխներներ են, դրանք իմ հոգու կենսագրություններն են:

Կյանքս արի հրապարակ…
Ճի՛շտ որ հրապարակ-Պոլիս գնալիս ճամփին եմ գրել:

  • Գրել անկեղծ ու կենդանի լեզվով՛ ինչպես  արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

Оставьте комментарий