Բարձունքի հաղթահարում

20160924_115801

Բարձունքը`
 Ծաղկունյաց լեռնաշղթա:
Ժամկետը` սեպտեմբերի 18-22-ը
Նախագծով նախատեսված ճամփորդությունը սեպտեմբերի 21-ին
Ճամփորդության երթուղին
Երևան- Արզական- Նեղուցի վանք- Ծաղկունյաց լեռ
Նպատակը և խնդիրները
Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն:
Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքի վայրի բույսերը, նրանց բուժական նշանակությունը:
Զարգացնել  բարձունք հաղթահարելու կարողությունները:
Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:
Զարգացնել ճանաչողական և տեղեկատվական նյութեր հավաքագրելու կարողություններն ու  հմտությունները:
Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ (նախապես կամ հետո) տվյալ բնակավայրի / գետեր, լճեր, սարեր,անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին / եկեղեցիներ,վանքեր, հուշարձաններ/:
Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ:
Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ,
Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները:

Մասնակիցներ`
Միջին  դպրոցի սովորողներ:

Ճամփորդության երթուղին
Երևան- Արզական- Նեղուցի վանք- Ծաղկունյաց լեռ

Ծաղկունյաց լեռ
Փամբակի լեռնաշղթայի միջին հատվածից հարավ-արևելյան ուղղությամբ Դևասար (2862 մ) հանգուցային գագաթով սկսում է Ծաղկունյաց լեոնաշղթան իր ամենաբարձր գագաթով` Ծաղկունյաց լեռով, (2820 մ) Աղվերանի մոտ Արքայից լեռ (2687 մ) հանգուցային գագաթով,  Ծաղկունյաց շղթայից սկսում է Թեղենյաց լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է (2851 մ)

Նեղուցի վանք, X-XI դդ.

Վանքը գտնվում է Ծաղկունյաց (որոշ աղբյուրներում նաև Ալիբեկ ) լեռան ստորոտում, Արզական գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք:
Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ գերեզմանոց: Արզականը միջին դարերում հիշատակվում է Արտավազդական անունով: Գյուղը հայտնի է իր բազմաթիվ տաք հանքային ջրի աղբյուրներով:

«Վայրի բույսերի»
հավաքում

Անհրաժեշտ իրեր
թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, քայլարշավին հարմար կոշիկներ,
հիգիենայի պարագաներ
բրդուճներ, ջուր ճանապարհի համար
աղբի տոպրակ, ձեռնոցներ

Նախապատրաստական աշխատանք
Նախագծի արդյունք-ամփոփումը

Оставьте комментарий