Գրաբար հատվածները դարձնել աշխարհաբար

Եթէ     ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի` բազում արդյունս առնէ։

Ա) Դուք էք լոյս աշխարհի։    (Մատթէոս Ե, 14)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ:
Նախադասաթյունն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։

Բ) Ոչ  յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։  (Ժողովող Ա, 8)

ոչ յագեսցի           – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն                       – աչք(ը)
ոչ լցցի                   — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ       — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ                — քեզ
եւ մի՛              — և ոչ, ոչ թե

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)
որ                                 — ով, ով որ
հատուցանէ                        — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն
ի տանէ նորա            — նրա տանից
մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.
Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։

Ե) Որ տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք  ԺԸ,   13)

տայ                          — տալիս է
պատասխանի       — պատասխան
լուեալ                     — լսած
իցէ                           — լինի, կլինի, պիտի լինի
ինչ                           — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն      — անմտություն, անխոհեմություն
նմա                          — նրան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։
Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։

ԶԸնկալարուք զխրատ` եւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն` քան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս։               (Առակք  Ը,    10-11)

ընկալարուք                              — ընկալեցեք, վերցրեք
ակն                                     — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս  — պատվական քարեր(ը)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Լրացրո՛ւ նախադասաթյունը.
Խրատը, ……….. ու   …………. ավելի լավ են, քան ……., …….. ու թանկագին քարերը։

է) Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (Մատթէոս  Ե,    25)
լե՛ր                       — եղի՛ր
ընդ ոսոխի քում  — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Իրավախոհ բառի արմատներով քեզ ծանոթ բառեր գրի՛ր։
Իրավախոհ բառի իմաստը բացատրի՛ր:

 ԸՈչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։    (Մատթեոս Դ, 4)

ոչ կեցցէ         — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն        — ամեն, ամեն մի
բանիւ                     — խոսքով
ելանէ             — ելնում է
ի բերանոյ      —  բերանից

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։ Աշխարհաբար դարձրու՝
ա) հացիւ բառը
բ) ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունր։ Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Թ) Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ        զմիւսն արհամարհիցէ։                                           (Մատթէոս  Զ,  24)

ոք                          — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ
ոչ կարէ             — չի կարող
երկուց տերանց  — երկու տիրոջ
զմին                     — մեկին
ատիցէ                — ատի, կատի,պիտի ատի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխանի տեքստին).

սիրիցէ, մեծարիցէ, արհամարհիցէ, զմիւսն։
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր։

ԺԽնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։   

                                                                                                                       (Ղուկաս  ԺԱ,  9-10
տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել              — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի                     — որովհետև, քանի որ, թե
բացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու              — առնում է, վերցնում է

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Աշխարհաբա՛ր դարձրու`
ա) խնդրէ, հայցէ, գտանէ բառերը
բ) բացցի նմա արտահայտությունը։
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
Այս հատվածի ո՞ր մասը կառանձնացնես որպես ասույթ:

Оставьте комментарий