Գործնական քերականություն

Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի …. երևում էին մոտակա …. բոլոր տները, իսկ ճերմակ …. մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ …. սլացող մեքենան կանգ առավ …. ցայտաղբյուրի մոտ, և …. ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված …. երևում էին աշխատող …., որոնք երբեմն …. ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց …. արժեքավոր …. կային, որոնք խիստ հետաքրքրեցին …. մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ …. աշխատած …. գործն ավարտել էր, և հիմա …. նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի …. ավարտվել էր, և …. խումբ-խումբ ելնում էին …. :(հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի …. մոտ գտնվող …. վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան ….: (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին …., փչում էր վաղորդյան սառը …., և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ …. երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ …. ավագը բերել էր հաջորդ …. հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները …. որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված …. մասնակցեցին արվեստի …. սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր ….: (մրցույթ, մրցանակ, դպրոց)

Оставьте комментарий