Գրաբարյան օրեր, թարգմանություններ գրաբարից

ԺԷ)   Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ  յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ  մեռանիցի` բազում արդյունս առնէ:

                                                                                                          (Յովհաննէս  ԺԲ,   24)

 անկեալ                — ընկած, ընկել (է),  ընկնելով
յերկիր                  — հողը, հողի մեջ
կայ                         — կա, ապրում է
ապա եթէ            — իսկ եթե
բազում արդիւնս   — շատ արդյունք
առնէ                       — անում է, ստեղծում է, տալիս է

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասության աշխարհաբար տարբերակները համեմատի՛ր. ո՞րր կընտրես, որպես ամենալավ փոխադրություն.
Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չի մեռնում, միայն ինքն է ապրում, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա:
Եթե ցորենի` հողն ընկած հատիկը չի մեռնում, միայն ինքն է ապրում, իսկ եթե մեռնում է, շատ արդյունք է տալիս։
Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի եւ չմեռնի, միայն ինքը կապրի, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։
Հողն ընկած ցորենի հատիկը որ չմեռավ, միայն ինքը կապրի, իսկ որ մեռավ, շատ արդյունք կտա:
Հողն ընկած ցորենի հատիկը պիտի մեռնի, թե չէ միայն ինքը կապրի, ու թե մեռավ, շատ արդյունք կտա:

ԺԸԱմենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանիցին գործք նորա։  

                                                                                                                        (Յովհաննես Գ,  10)

զչար գործէ                               — չարիք է գործում
զլոյս                                          — լույսը
ոչ գայ                                                   — չի գալիս
առ լոյսն                                  — լույսի մոտ, դեպի լույսը
մի՛ յանդիմանիցին                  — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի

հանդիմանվեն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բաոակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու.
 ատէ, գործէ, գործք նորա։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:

ԺԹ)  Աստուած սէր է:
 Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։

                                                                                           (Ա  Թուղթ Յովհաննու   Դ,  10, 18)
ոչ գոյ                             — չկա, գոյություն չունի
ի սէր                            -սիրո մեջ
սէրն կատարեալ        — կատարյալ սերը
ի բաց մերժէ                 — մերժում է, վանում է, հեռացնում է

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 Ի) Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ` մինչեւ զորդին իւր միածին ետ:

                                                                                                                      (Յովհաննէս   Գ,  16)
զորդին իւր միածին      — իր միածին որդուն
ետ                                   — տվեց
մինչեւ                          — այստեղ` մինչև անգամ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

ՒԱ)    Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:     

                                                                                                                          (Ժողովող Ժ,   8-9)
խորխորատ     — փոս
ի նոյն                — նույնի մեջ
անկցի              — կընկնի, պիտի ընկնի, ընկնելու է,  ընկնի
քակէ                — քանդում է
զցանգ              — ցանկապատ(ը)
հարցէ              — խայթի,  կխայթի, պիտի խայթի, խայթելու է
բառնայ            — վերցնում է, բարձրացնում է, վերցնի, բարձրացնի
քարինս            —  քարեր(ը)
նոքիմբք           — նրանցով
չարչարեսցի    — խոշտանգվի, կխոշտանգվի, պիտի խոշտանգվի, խոշտանգվելու է
պատառէ          — այստեղ` կոտրում է, կոտրի
նովին                — նույնով
ճգնեսցի            — տանջվի, կտանջվի, պիտի տանջվի, տանջվելու է

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ո՞ր բառերն այստեղ գործածված իմաստներով այսօր չեն կիրառվում։
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
Այս հատվածն ի՞նչ առած է հիշեցնում։
Լսած, կարդացած կամ հորինած մի պատմություն պատմիր, որի հետևությունն այս առածը լինի` ուղղակի կամ փոխաբերական իմաստով:

 

ԻԲ)  Մտէք ընդ նեղ դուռն. քանզի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհն` որ տանի ի կորուստ, եւ բազումք են, որ մտանեն ընդ նա: Քանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն`  որ տանի ի կեանս, եւ սակաւք են, որ գտանեն զնա:

                                                                                                                   (Մատթէոս   Է,  13-1

ընդ դուռն                   — դռնով
ընդ նա                       —  նրանով
համարձակ               — այստեղ` ընդարձակ, լայն
տանի                         — տանում է
ի կորուստ                 — դեպի կորուստ
բազումք                     — շատերը
անձուկ                       — նեղ
ի կեանս                      — դեպի կյանք
սակաւք                       — քչերը
դուռնն                         — այն դուռը

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
մտանեն, գտանեն:
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

ԻԳ)     Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս.  եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:  

                                                                                                                         (Ծննդոց    Ա,   1-4) 

ի սկզբանէ                         — սկզբում
արար                                 — արարեց, ստեղծեց
զերկին                              — երկինքը
աներեւոյթ                         — անտեսանելի, աչքին չերևացող
ի վերայ անդնդոց             — անդունդների վրա
շրջէր                                  — շրջում էր
եղիցի                                 — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է
եղեւ                                    — եղավ
ետես                                  — տեսավ

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու.

զերկիր, զլոյսն, ի վերայ ջրոց:

Оставьте комментарий