ԱԻՆականների վարպետության դասը Սևանի ճամբարում

Սևանի ճամբարում  ճամբարականների հետ վարպետության դաս-պարապմունք անցկացրին Գեղարքունիքի մարզի ԱԻՆական սպաները, թեման`արտակարգ իրավիճակներում տուժողներին առաջին բուժօգնություն ցուցաբերելը: Սպաներից Միշա Մուժիկյանը սովորողներին պատմեց ամենատարբեր վնասվածքների, կոտրվածքների, արյունահոսությունների մասին, ներկայացրեց դրանց ծանրության աստիճանները և հետևանքները: Տեսականորեն և գործնականորեն ցույց տվեց առաջին բուժօգնությունը: ԱԻՆականները  նաև պատասխանեցին սովորողների հարցերին: Դասը հետաքրքիր էր և շատ ուսանելի:

 

 

 

Оставьте комментарий