Դիրքորոշում և արժեք, 12.09-16.09

Դիրքորոշում և արժեք (մոդուլ)
Վերապատրաստող՝ Նառա նիկողոսյան, էլհասցե՝ nikonar@mskh.am, 094208440
Դասընթացի բովանդակություն, առաջադրանքներ

Մոդուլը։ Թեմա 1,
Մասնակիցների հաշվառման մատյան․ 4-րդ խումբ
Հետազոտական աշխատանք

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․Համագործակցային․ «Ջիկսո»
Ընթերցանություն․ «ուղղորդված ընթերցանություն»
Աշխատանք
Կարդալ 7-րդ գլուխը՝ Բնութագրիչներ. դրանց կիրառություններն ու նպատակները
Կազմել հարցեր

1. Ո՞րն է կարողունակությունների բնութագրիչների անհրաժեշտությունը:
2. Ի՞նչ է կարողունակությունների բնութագրիչը:
3. Որո՞նք են բնութագրիչների ձևակերպման չափանիշները:
4. Թվարկիր բնութագրիչների մակարդակները:
5. Ի՞նչ գործառույթ ունի դասակարգված բնութագրիչը:
6. Ինչպե՞ս են կիրառվում բնութագրիչները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։
    Հանդիպումների արդյունքում՝
    Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը նշված կետերի շուրջ։

Աշխատանք:
1.Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական
խմբի նկատմամբ։ «Համայնք» եզրույթն այստեղ օգտագործվում է մի
այնպիսի սոցիալական կամ մշակութային խումբ ներկայացնելու համար,
որն ավելի մեծ է, քան անձի ընտանեկան կամ ընկերական անմիջական
շրջանակը և որին նա պատկանելու զգացում ունի ։

2.Ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում: Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշման վերաբերմունքը հնարավոր է դրսևորվի ցանկացած թվով այդպիսի խմբերի նկատմամբ։ Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝

  1. համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
  2. համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց
    միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական
    գործողությունների ներգործության.
  3. hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում
    նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն,
    նրանց իրավունքների և բարորության նկատմամբ մտահոգվածության
    և հոգատարության զգացում, համայնքի ներսում հզորացումից
    և առավելություններից զուրկ անձանց պաշտպանելու
    պատրաստակամություն.
  4. համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն
    և ուշադրություն.
  5. քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն
    աջակցելու պատրաստակամություն, համայնքի հարցերին, խնդիրներին
    և ընդհանուր բարիքին վերաբերող որոշումների կայացմանը
    մասնակցելու պատրաստակամություն, համայնքի մյուս անդամների
    հետ երկխոսելու պատրաստակամություն՝ անկախ նրանց մշակութային
    պատկանելությունից.
  6. ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում յուր
  7. զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների,
  8. պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.
  9. համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության
    և սեփական որոշումների և գործողությունների համար
    պատասխանատվություն կրելու զգացում

3. Եվրոպայի խորհրդի՝ ժողովրդավարական մշակույթի համար
կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակի ելակետն այն համոզմունքն
է, որ կրթական համակարգերի, դպրոցների ու համալսարանների
հիմնական առաքելություններից մեկը պետք է լինի ժողովրդավարական
քաղաքացիության նախապատրաստումը։

4. Ժողովրդավարությունը Եվրոպայի խորհրդի երեք հենասյուներից մեկն է, և
ԵԽ անդամ պետություններում չպետք է որևէ երկմտանք լինի` մեր ապագա
հասարակություններում դրա՝ հիմնարար սկզբունք մնալու վերաբերյալ:
Որքան էլ կայացած լինեն մեր ինստիտուտները, միևնույն է, դրանք իրապես
ժողովրդավար կարող են գործել միայն այն դեպքում, երբ մեր քաղաքացիները
լիարժեք իրազեկ լինեն ոչ միայն իրենց ընտրական իրավունքների, այլև մեր
ինստիտուտների կրած արժեքների մասին։

5.Մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ: Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը։ Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են։

6. «Մշակութային բազմազանություն» տերմինը նաև նշանակում է հարգանք այլ մշակութային ուղղությունների հանդեպ, որոնք իրենց ուրույն առանձնահատկություններով, որոնք են՝ կենցաղային, գաղափարային, ժողովրդավարական, քաղաքական և այլն, տարբեր են մյուսներից։ Երբեմն «մշակութային բազմազանություն» տերմինն օգտագործվում է՝ ցույց տալու համար մարդկային համայնքների կամ մշակույթների գոյությունը որևէ որոշակի տարածքում կամ առհասարակ աշխարհում։ «Գլոբալացում» տերմինի մեջ հաճախ մշակութային բազմազանության վրա բացասաբար ազդելու երանգ է դրվում։

7. Իրավունքի գերակայություն, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

  1. Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
  2. Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
  3. Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
  4. Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

8. Օրենքի գերակայություն նշանակում է, որ բոլոր ենթաօրենսդրական ակտերը և այդ ակտերի կիրառումը չպետք է հակասեն օրենքին։ 

9. Հավասարությունը ժամանակակից ժողովրդավարական պետության անհրաժեշտ տարրն է, մարդկանց բարեկեցության նախապայմանը, քանի որ առանց հավասարության անիրագործելի է տնտեսական և քաղաքական զարգացումը: Եթե յուրաքանչյուր ոք չունենա երկրի տնտեսական գործընթացներին ներգրավվելու, իր ստեղծագործածը զարգացնելու, պետական պաշտոններ զբաղեցնելուհավասար հնարավորություն, ապա հասարակությունը կարող է կորցնել հսկայական ռեսուրսներ, հնարավորություններ ու մշտապես  մնալ մարտական ռեժիմի մեջ:

10. Արդարությունը հասակագիտական կատեգորիա է։ Բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերի) իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։ Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։

Թեմա 2,

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացրե՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:
Աշխատանք:
Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողականությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներ
:

Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական
աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։

Միջնակարգ կրթության կարողունակություններն են՝
1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով ըստ լեզվական
կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական,բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.
2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի
սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական
հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն.
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի
և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում  /կախված սովորողի նախասիրությունից և տարիքից/: Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային,
պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում /ոչ բոլոր ուսումնական հաստատություններում/ : Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու
լինելու պատրաստակամություն.
5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ /կարող են տարածել, բայց ոչ վերլուծել/, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային
աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական
գործընթացների մասնակցության նպատակով.
6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգայի և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ. /վիճելի  է/
7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության
արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը. /մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտները/
8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի
ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։ Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Աշակերտներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության
փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան 
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջալյան

Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Աշխատանք՝ կարդալ Սամյուել Հանգթինգթոնի Քաղաքակրթությունների բախո՞ւմ հոդվածը և վերլուծել

Ամերիկացի հասարակագետ և քաղաքագետ Սամյուել Հանթինգթոնը «քաղաքակրթությունների բախման» տեսության  համաձայն գլոբալ քաղաքակրթությունը մտել է զարգացման այն փուլը, երբ քիչ թե շատ նշանակալից կոնֆլիկտները տեղի կունենան ոչ թե ազգ-պետությունների միջև, այլ տարբեր քաղաքակրթությունները ներկայացնող ազգերի և խմբերի միջև։ Նշված տեսությունը նա մանրամասն զարգացրել է 1996 թ. հրատարակված «Քաղաքակրթությունների բախումը և աշխարհակարգի վերափոխումը» 
Հանթինգթոնը քաղաքակրթությունների բախման վեց բացատրություն է տալիս.

1.Քաղաքակրթությունների միջև տարբերությունները չափազանց պարզ են. քաղաքակրթությունները տարբերվում են միմյանցից պատմությամբ, լեզվով, մշակույթով, ավանդույթներով և, ամենակարևորը, կրոնով: Այս հիմնարար տարբերությունները դարերի արդյունք են և տարբեր քաղաքակրթությունների հիմքեր, այսինքն՝ դրանք շուտով չեն անհետանա:

2.Աշխարհը փոքրանում է։ Արդյունքում ամբողջ աշխարհում ակտիվանում են փոխազդեցությունները, որոնք ամրապնդում են «քաղաքակրթական գիտակցությունը» և գիտակցում են քաղաքակրթությունների և քաղաքակրթությունների ներսում համայնքների միջև եղած տարբերությունները։

3.Տնտեսական արդիականացման և սոցիալական փոփոխությունների պատճառով մարդիկ տարանջատված են տեղական վաղեմի ինքնություններից: Փոխարենը կրոնը փոխարինել է այս բացը, որն ինքնության և հանձնառության շրջանակ է ապահովում, որը գերազանցում է ազգային սահմանները և միավորում քաղաքակրթությունները:

4.Քաղաքակրթական գիտակցության աճն ուժեղանում է Արևմուտքի երկակի դերով։ Մի կողմից՝ Արեւմուտքը գտնվում է հզորության գագաթնակետին։ Միևնույն ժամանակ, արմատներին վերադառնալու ֆենոմենը տեղի է ունենում ոչ արևմտյան քաղաքակրթությունների շրջանում։ Արևմուտքը, իր հզորության գագաթնակետին, դիմակայում է ոչ արևմտյան երկրներին, որոնք գնալով ավելի շատ ցանկություն, կամք և ռեսուրսներ ունեն աշխարհը ձևավորելու ոչ արևմտյան ձևերով:

5.Մշակութային բնութագրերն ու տարբերությունները ավելի քիչ հեղհեղուկ են և, հետևաբար, ավելի քիչ հեշտությամբ վտանգի ենթարկվում և լուծվում, քան քաղաքական և տնտեսականը:
6.Տնտեսական ռեգիոնալիզմը աճում է. Հաջողակ տնտեսական ռեգիոնալիզմը կուժեղացնի քաղաքակրթական գիտակցությունը։ Տնտեսական ռեգիոնալիզմը կարող է հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ այն հիմնված է ընդհանուր քաղաքակրթության վրա:
Հանթինգթոնը պնդում է, որ սառը պատերազմից հետո գլոբալ հակամարտությունների միտումները գնալով ավելի են ի հայտ գալիս քաղաքակրթական այս բաժանումներում:  Պատերազմը Հարավսլավիայի փլուզումից հետո, Չեչնիայում և Հնդկաստանի ու Պակիստանի միջև տեղի ունեցած պատերազմները, անվանվել են միջքաղաքակրթական հակամարտության վկայություն: Նա նաև պնդում է, որ Արևմուտքի արժեքների և քաղաքական համակարգերի համընդհանուրության նկատմամբ արևմտյան տարածված հավատը միամտություն է, և որ ժողովրդավարացման մշտական ​​ցանկությունը և նման «համընդհանուր» նորմերը միայն ավելի կհակասեն այլ քաղաքակրթություններին: Հանթինգթոնը կարծում է, որ Արևմուտքը դժկամությամբ է ընդունում դա, քանի որ նա կառուցել է միջազգային համակարգը, գրել իր սեփական օրենքները և դրան կյանք տվել՝ ի դեմս ՄԱԿ-ի:

Հանթինգթոնը մատնանշում է տնտեսական, ռազմական և քաղաքական ուժի մեծ տեղաշարժը Արևմուտքից դեպի աշխարհի այլ քաղաքակրթություններ, ինչը ամենից շատ համահունչ է երկու «հավակնող քաղաքակրթությունների»՝ Սինին և Իսլամին:

Հանթինգթոնի կարծիքով, Արևելյան Ասիայի Սին քաղաքակրթությունը մշակութային կերպով հաստատում է իրեն և իր արժեքները Արևմուտքի հետ կապված իր արագ տնտեսական աճի շնորհիվ: Մասնավորապես, նա կարծում է, որ Չինաստանի նպատակներն են վերահաստատել իրեն որպես տարածաշրջանային հեգեմոն։ Տարածաշրջանային ուժերը, ինչպիսիք են Հյուսիսային և Հարավային Կորեան և Վիետնամը, կհամապատասխանեն Չինաստանի պահանջներին և ավելի շատ կաջակցեն Չինաստանին, քան կփորձեն ընդդիմանալ նրան: Հետևաբար, Հանթինգթոնը կարծում է, որ Չինաստանի վերելքը մեծագույն մարտահրավերներից և ամենաուժեղ երկարաժամկետ սպառնալիքն է Արևմուտքի համար, քանի որ չինական մշակութային պնդումը հակասում է Արևելյան Ասիայում տարածաշրջանային հեգեմոնիայի բացակայության Ամերիկայի ցանկությանը:

Հանթինգթոնը պնդում է, որ իսլամական քաղաքակրթությունը զգացել է բնակչության զանգվածային պայթյուն, որն անկայունություն է հրահրում ինչպես իսլամի սահմաններում, այնպես էլ նրա ներսում, որտեղ ֆունդամենտալիստական ​​շարժումները գնալով ավելի տարածված են դառնում: Նրա անվանած «Իսլամական վերածնունդ» դրսևորումները ներառում են 1979 թվականի Իրանական հեղափոխությունը և Պարսից ծոցի առաջին պատերազմը: Միջազգային հարաբերությունների հոդվածում Հանթինգթոնի, թերեւս, ամենավիճահարույց հայտարարությունն այն էր, որ «Իսլամը արյունոտ սահմաններ ունի»: Հանթինգթոնը կարծում է, որ դա մի քանի գործոնների իրական հետևանք է, ներառյալ նախկինում հիշատակված մահմեդական բնակչության պայթյունը և բնակչության աճը, ինչպես նաև իսլամական հարևանությունը բազմաթիվ քաղաքակրթությունների, այդ թվում՝ սինական, ուղղափառ, արևմտյան և աֆրիկյան քաղաքակրթությունների հետ:

Հանթինգթոնը իսլամական քաղաքակրթությունը դիտարկում է որպես Չինաստանի հետ պոտենցիալ դաշնակից՝ ունենալով ավելի շատ ռեվիզիոնիստական ​​նպատակներ և կիսելով ընդհանուր հակամարտություններ այլ քաղաքակրթությունների, հատկապես Արևմուտքի հետ: Մասնավորապես, նա մատնանշում է Չինաստանի և իսլամի ընդհանուր շահերը զենքի տարածման, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում, որոնք հակասում են Արևմուտքի շահերին, և կարծում է, որ դրանք այն ոլորտներն են, որտեղ այս երկու քաղաքակրթությունները կհամագործակցեն։

Ռուսաստանը, Ճապոնիան և Հնդկաստանն այն են, ինչ Հանթինգթոնն անվանում է «ցնցող քաղաքակրթություններ» և կարող են գնալ ցանկացած ճանապարհով: Ռուսաստանը, օրինակ, բախվում է բազմաթիվ մահմեդական էթնիկ խմբերի իր հարավային սահմանին (օրինակ՝ Չեչնիայում), սակայն համագործակցում է Իրանի հետ՝ խուսափելու հետագա մահմեդական-ուղղափառ բռնություններից Ռուսաստանի հարավում և օգնի շարունակել նավթի հոսքը, ասել է Հանթինգթոնը: Հանթինգթոնը պնդում է, որ ի հայտ է գալիս «չինական-իսլամական կապ», որի շրջանակներում Չինաստանն ավելի սերտորեն կաշխատի Իրանի, Պակիստանի և այլ պետությունների հետ՝ ընդլայնելու իր միջազգային դիրքերը:

Հանթինգթոնը նաև պնդում է, որ քաղաքակրթական հակամարտությունները «հատկապես տարածված են մահմեդականների և ոչ մուսուլմանների միջև»՝ բացահայտելով «արյունոտ սահմաններ» իսլամական և ոչ իսլամական քաղաքակրթությունների միջև:

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Վերջնարդյունքը՝
Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։

Оставьте комментарий