Դերանուն, գործնական աշխատանք

1. Կետերը փոխարինիր համապատասխան ժխտական դերանունով:
Ժխորի մեջ … ուշք չէր դարձնում նրա վրա, …. մտքով չէր անցնում, որ աղջկա սիրտը թրթռում է սիրուց:

Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ ….:

Դեղին տերևն ընկավ քարին, …. շշուկ չլսվեց:

Ժրության վրա …. այնքան ապուշ չի կտրում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և …. չունենալ, նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր:

Նա … ահ չուներ, բացի հորից:

2. Ինչ, որտեղ, ինչպես, ով դերանունները նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հարցական, մյուս դեպքում` որպես հարաբերական դերանուն:

3.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (երգել), բոլորը (լսել) անտառի երգը:

Ոչ մեկը (համարձակվել) խոսել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր (աշխատակից) նա լավ է վերաբերվում:

Բոլորին (հրավիրել) ծննդյան տարեդարձին:

Կարծես թե ամբողջ (քաղաք) նրա մասին (խոսել):

Ամբողջը (դառնալ) կրակի բաժին:

Յուրաքանչյուրը միջադեպը (մեկնաբանել) յուրովի:

20.02

4.Կետերի փոխարեն գրի՛ր մենք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ մեր, մեզ մեզնից, մեզնով:

…քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ … պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա… հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե … է ապրում ու … սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի… տանը ապրեց:
Տատս … բողոքում է, բայց առանց … էլ չի դիմանում:

5.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերաննուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

….է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե …է  ջուր հավաքվում այս փոսում:
…պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե …  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
…պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե …պետք է վերականգնի հատված անտառները:
…ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ….ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
…այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե … .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
… ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե … ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

6.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (լսել), թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:

Ոչ մեկը (փորձել) բարձրաձայնել, բոլորը լուռ (նայել):

Բոլոր (ճանապարհ) մի տեղ (տանել) :

Բոլորը (հավաքվել) եկեղեցու բակում:

Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):

Ամբողջը (ոչնչանալ) մեկ օրում:






Оставьте комментарий