Հայոց լեզու, 20.02

1.Կետերի փոխարեն գրի՛ր մենք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ մեր, մեզ մեզնից, մեզնով:

…քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ … պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա… հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե … է ապրում ու … սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի… տանը ապրեց:
Տատս … բողոքում է, բայց առանց … էլ չի դիմանում:

2.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերաննուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

….է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե …է  ջուր հավաքվում այս փոսում:
…պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե …  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
…պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե …պետք է վերականգնի հատված անտառները:
…ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ….ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
…այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե … .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
… ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե … ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

3.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (լսել), թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:

Ոչ մեկը (փորձել) բարձրաձայնել, բոլորը լուռ (նայել):

Բոլոր (ճանապարհ) մի տեղ (տանել) :

Բոլորը (հավաքվել) եկեղեցու բակում:

Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):

Ամբողջը (ոչնչանալ) մեկ օրում:

4.Այս, այդ, նույն, ես, երբ, ոչինչ, որ, ամեն, մի, իրար, ինքն, բոլոր, ողջ դերանուններով կազմիր նոր բաղադրյալ բառեր:

Оставьте комментарий