Դերբայներ, 15.03

Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի։

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Անկախ դերբայները ունեն ինքնուրույն  կիրառություն։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝

  • անորոշ դերբայ, բայի ուղիղ ձևն է: Վերջավորությունները՝ ել, ալ — խաղալ, վազել
  • ենթակայական դերբայ, վերջավորությունն է ող, ացող, եցող— նայող, կարդացող, մոտեցող
  • համակատար դերբայ, վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
  • հարակատար դերբայ, վերջավորությունն է ած, ացած, եցած — գրած, կարդացած, մոտեցած

Կախյալ դերբայները ինքնուրույն  կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն ստորոգյալ։

Կախյալ դերբայներն են՝

  • անկատար դերբայ, կազմվում է -ում վերջավորությամբ, որը դրվում է անորոշ դերբայի -ել-ալ վերջավորության փոխարեն, օրինակ ՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
  • ապակատար դերբայ — կազմվում է -ու վերջավորությամբ, որն ավելանում է անորոշ դերբային, օրինակ՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
  • վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել-(աց)ել մասնիկներով, օրինակ՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։ Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով իրար նման են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։
    Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։
    Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։
  • ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի  հիմքից, որին ավելանում են  վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։
Դերբայ      Հիմք  Վերջավորություն
Անորոշկարդ, պատմ      ալ, ել
Ենթակայականկարդ, պատմ    ացող, ող
Հարակատարկարդ, պատմ    ացած, ած
Համակատարկարդ, պատմ    ալիս, ելիս
Անկատարկարդ, պատմ    ում, ում
Վաղակատարկարդ, պատմ    ացել, ել
Ապակատարկարդ, պատմ    ալու, ելու
Ժխտականկարդ, պատմ    ա, ի

Առաջադրանքներ դասագրքից, վարժություն 193-199

Оставьте комментарий