Բայ, գործնական աշխատանք, 17.03

1.Ընդգծիր բայի 5 անդեմ ձև կամ դերբայ:
ա) ծավալ, ողբալ, ձնհալ, հոգալ, թնդալ, զուլալ, քանդող, նվագելիս
բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կարի, սլանալ, աշխատելիս, կարդացած
գ) ողբաց,) հարբած, դարձված, տարած, կասկածող, ելնել, անցկացան, դարձած:

2. Ընդգծիր 5 դիմավոր բայ:
ա) կուտեմ, խոհեմ, լսեմ, վազի, մորի, մարի, ավերեց, վսեմ:
բ) գնաց, քնած, ելնես, նվագող, խրախուսեմ, պատմեցիր, բռնկվող, լսեմ:

3. Ընդգծիր 5 հարակատար դերբայ:
ա) երգող, գրկած, նստոտել, բազմած, հանգած, վարկած, հրավիրված, գործած
բ) տխրամած, քնած, բարձած, համատարած, փտած, հասարակած, կռված, ծաղկած:

4.Ընդգծիր 5 ենթակայական դերբայ:
ա) փոքրացող, կարճափող, շոշափող, տապալող, անսքող, հազացող, փախչող, սևաքող
բ) քանդող, դոնդող, ծաղկող, ավետող, եռակող, ստող, ծակող, այգացող:

5. Ընդգծիր 5 համակատար դերբայ:
Պաշտելիս, ասուլիս, ցնծալիս, կռվելիս, ավետիս, մոտենալիս, պտղամիս, պատասխանելիս:

Оставьте комментарий