Պարզ և բարդ նախադասություն

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Առաջադրանքներ:

1.Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

  • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:
  • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում:
  • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:
  • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք:
  • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք:
  • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից:
  • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են:

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

  • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց հպարտացավ:
  • Շուտով բոլորը հիասթափվեցին մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
  • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
  • Համեցեք խնձոր անուշ արեք օրը շոգ է ծարավ կլինեք:
  • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի և ձիս կանգնեց ծառի տակ:
  • Սիսակն ընտանիքից էր բաժանվում Միսակը այգուց:
  • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ու դրանց հետ աճում էր նաև որդին:
  • Եզան մեջքն ուղիղ էր ետևի մասը մի քիչ տափակ վիզը հաստ էր գլուխը դիք:
  • Զօր ու գիշեր երկինքը ցողում է և հողը խոնավ է:
  • Հայացքը գցել էր մի կետի ու սիրտը արագ բաբախում էր:
  • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել և մի քիչ այն կողմ աղբանոցի հոտը:

Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..:
Թեպետ………………, սակայն………………….:
Չնայած որ………….., բայց………………………:
Թեև…………………., բայց և այնպես……………:

Оставьте комментарий