Հայոց լեզու, 6-րդ դասարան

1.Ընդարձակի՛ր տեքստը՝ գրելով համապատասխան լրացումներ:

…երեկո էր: … երկնքում մայր էր մտնում … արևը: … փողոցներում ու ….. այգիներում զբոսնում են երիտասարդները: Հանկարծ փչեց….. քամին: Քիչ անց սկսվեց … անձրև, … քամին դարձավ … փոթորիկ: Որոտաց … կայծակը, և ….. օրը մռայլվեց:

2. Բառակազմության ենթարկի՛ր հետևյալ բառերը: (Ուշադրություն դարձրու բառերի գրության ձևին. սովորի՛ր)

  1. վայրէջք
  2. երբևէ
  3. երբևիցե
  4. վարդազգի
  5. մարդկային
  6. ամենաէական
  7. բազմերանգ
  8. ծովեզր
  9. մանրէ
  10. նորեկ
  11. վերելք
  12. լայնէկրան
  13. կիսաեփ
  14. խմբերգ
  15. էակ
  16. իշուկ

    3. Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով գրի՛ր թանգարան բառը:

    Տարիներ շարունակ (ի՞նչը) սիրով ընդունում էր այցելուներին:
    (Ինչի՞) տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով:
    Չի կարողանում կտրվել իր ստեղծած (ինչի՞ց):
    Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների (ինչո՞վ):
    (Որտե՞ղ) ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել:

    4.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:
    Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց (օգնություն):
    Մարզիկը հանդիսատեսների (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:
    Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային (տակառ) մեջ:
    Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) հետ:
    Ըստ (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:
    Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանց) են հրապուրում զանազան ձայներո

Оставьте комментарий