Հայոց լեզու, 8-րդ դասարան

1.Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս ու … գետ եմ տեսել:

Լեռներում միայն … արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի …:

Մանկան … ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի … լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի …:

2.Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջ… ալիքների հետ:

Դողդոջ… ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշ… զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջ…ն ու բողոքը:

Ջրի ճողփ… լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափ…ը խաղաղություն էր բերում: Մոտիկից լսվող ճարճատ…ն անակնկալի բերեց բոլորին:

3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը: Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:

…, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

-…,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

…, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

Ձորում գետն էր հառաչում՝ …:

…, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

…, սա արդեն նորություն է:

…, ոսկի եմ գտել:

Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ …, ուզում եմ փախչել այստեղից:

4. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կոչվում:
Թերևս, անշուշտ, անկասկած, կարծես թե, իբր թե, նույնիսկ, միայն, ինչ որ է, ոչ:

5․Ի՞նչ արմատներ է հարկավոր ավելացնել մեջտեղում, որ այն լինի ձախ կողմում գրված բառի վերջին արմատ և աջ կողմում գրվածի առաջին արմատ։

Ծամ/․․․/ անք

Մարտ/ ․․․/գետ

Հաց/ ․ ․ ․ /ծամ

Բարի/․ ․ ․ /առատ

6․Գտի՛ր օրինաչափությունը․ո՞ր բառը կլինի հաջորդը։

Քահանա – նախաբան – բանբեր – բերդակալ — կալվածատեր

7․Ո՞ր զույգերի երկու բառերը նույն արմատը չունեն։

Տեր – տիրույթ

Շեն – շինարար

Գետ – գիտակ

Կիրթ – կրթօջախ

Սին — սննդարար

8․Նախադասություններում ավելորդ բառեր կան, դո՛ւրս գրիր դրանք։

Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակի վրա։

Երիտասարդը հանդիսանում էր այդ նախաձեռնության հեղինակը։

Ֆիզիկան դա մի հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։

Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր թվում։

Оставьте комментарий